Artsakhpress

Ռազմական

Նախիջևանում ադրբեջանական բանակը պաշտպանական զորավարժություն է անցկացնում

Ադրբեջանի զինված ուժերից հարաբերականորեն անկախ Նախիջևանի առանձին համազորային բանակը պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացնում երկրամասի տարածքում՝ սցենարում ունենալով «հավանական հակառակորդի» օդային հարձակումը։

Նախիջևանում ադրբեջանական բանակը պաշտպանական զորավարժություն է անցկացնում

Նախիջևանում ադրբեջանական բանակը պաշտպանական զորավարժություն է անցկացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԲանակի ռազմաօդային ուժերի մեջ մտնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր տագնապով դուրս են բերվել զորամասերից ու մեկնել մարտադաշտեր «հակառակորդի» օդային հարվածները զսպելու համար։ Նախատեսված է, որ զորավարժության ընթացքում կլինեն նաև կրակային վարժանքներ,  գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:
Միևնույն ժամանակ նույն Նախիջևանում անցկացվում է նաև հրամանատարաշտաբային զորավարժություն, որը մեկնարկել է փետրվարի 18-ին ու շարունակվելու է մինչև փետրվարի 23-ը։ Սրա ընթացքում ստուգվելու են բանակի շտաբային անձնակազմերի ունակությունները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search