Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսօր Պեկինում ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին ու արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարֆին:
Չինաստանի նախագահը Պեկինում այսօր ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակին ու արտգործնախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չինաստանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սի Ծինփինն ասել է, թե Պեկինը հույս ունի աջակցելու Իրանին տարածաշրջանային հարաբերություններում կառուցողական դերակատարություն ունենալու համար, ինչպես նաև ձգտում է սերտ կապեր ունենալ Թեհրանի հետ՝ Մերձավոր Արևելքում երկարատև կայունություն հաստատելու համար, գրում է azatutyun.am լրատվական կայքը: