Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայի խորհրդարանում քննարկման կդրվի համացանցում ատելության քարոզի դեմ օրինագիծ

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ գարնանը խորհրդարանը կքննարկի օրինագիծ` ուղղված համացանցում ատելության քարոզի դեմ:

Ֆրանսիայի խորհրդարանում քննարկման կդրվի համացանցում ատելության քարոզի դեմ օրինագիծ

Ֆրանսիայի խորհրդարանում քննարկման կդրվի համացանցում ատելության քարոզի դեմ օրինագիծ
ՍՏԵՓ ԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյդ մասին հաղորդում է tert.am-ն:  
«Մայիսին պատգամավոր Լետիսյա Ավիան խորհրդարանում շրջանառության մեջ կդնի  համացանցում ատելության դեմ պայքարելու վերաբերյալ օրինագիծ»,- ասել է Մակրոնը` Հրեական կազմակերպությունների խորհրդի (Crif) տարեկան ժողովում:
Նա կոչ է արել օրինագիծը մշակելիս հաշվի առնել Գերմանիայի փորձը, որն, ըստ նրա, շատ արդյունավետ է:
«Մեր գերմանացի հարևանները կարողանում են արդյունավետ պայքարել ատելության դեմ` կիրառելով վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ` ինչպես մարդկանց նկատմամբ, այնպես էլ համացանցային հարթակի»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Նշենք, որ 2017 թ. հունիսին Գերմանիայի Բունդեսթագը օրինագիծ է ընդունել, որը սոցիալական ցանցերի համար մինչև 50 մլն եվրո տուգանք է նախատեսում, եթե այնտեղից անհապաղ չհեռացվեն անընդունելի բովանդակությամբ հաղորդագրությունները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search