Չինական պետական Xinhua լրատվական գործակալությունը ներկայացրել է իր առաջին վիրտուալ կին հաղորդավարին, որի հեռուստատեսային դեբյուտը կկայանա մարտին:
Չինաստանի Xinhua գործակալությունը ներկայացրել է առաջին թվային հաղորդավարուհուն (լուսանկարներ, տեսանյութ)
ՍՏԵՓ ԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին tert.am-ի փոխանցմամբ`այն մոդելավորվել է գործակալության լրագրողներից մեկի՝ Թսի Մենի օրինակով:
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ վիրտուալ հաղորդավարուհին, ի տարբերություն Թսիի, չի կարողանում տեքստերը պրոֆեսիոնալ հաղորդավարի սահունությամբ ընթերցել:
«Բարև բոլորին: Ես աշխարհում առաջին վիրտուալ կին հաղորդավարն եմ՝ ստեղծված Xinhua լրատվական գործակալության և Sougu ընկերության կողմից: Անունս Սին Սյաոմեն է»,-ասում է վիրտուալ կինը համացանցում տարածված տեսանյութում:
Սին համալրել է Xinhua-ի կողմից ավելի վաղ ներկայացված վիրտուալ տղամարդ հաղորդավարների շարքը:
Նշվում է, որ թվային հաղորդավարները մի շարք առավելություններ ունեն մարդկանց նկատմամբ: Նրանք կարող են 24 ժամ աշխատել՝ նվազեցնելով արտադրական ծախսերն ու բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը:
Xinhua-ի փոխանցմամբ՝ նոր «աշխատողները» 2018թ. նոյեմբերից ի վեր 10 000 րոպե եթերում են եղել: