Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Իլհամ Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացիկ վիճակի եւ հեռանկարների շուրջ, հայտնում է News.am-ը:
Համանախագահները նախօրեին հանդիպումներ էին անցկացրել Երեւանում: