Փետրվարի 25-ից «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում կմեկնարկի գարնանացան մշակաբույսերի սերմերի՝ եգիպտացորենի հնդկացորենի, արևածաղկի, սորգոյի, սոյայի, առվույտի, կորնգանի, կտավատի, հլածուկի, ոլոռի, սիսեռի և ոսպի տրամադրման գործընթացը՝ որպես պետական աջակցություն:
Գյուղնախարարությունն անհատույց կտրամադրի գարնանացան մշակաբույսերի սերմեր
Նշենք, որ սերմ (բացառությամբ յուղատու մշակաբույսերի՝ արևածաղիկ, սոյա, հլածուկ) ստացող հողօգտագործողները պետական աջակցության ծրագրի շրջանակներում սուբսիդավորված գնով (300 դրամ/լիտր) կարող են ձեռք բերել նաև դիզելային վառելանյութ՝ յուրաքանչյուր մեկ հեկտարի հաշվով 30 լիտր նորմայով: