Artsakhpress

Մշակույթ

Մայրենիի միջազգային օրվան նվիրված՝ Ստեփանակերտում կազմակերպվել է համաքաղաքային միջոցառում

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան N4 հիմնական դպրոցում այսօր կազմակերպվել է «Աստվածատուր, աստվածալույս իմ մայրենի» խորագրով համաքաղաքային միջոցառում՝ նվիրված մայրենիի միջազգային օրվան:

Մայրենիի միջազգային օրվան նվիրված՝ Ստեփանակերտում կազմակերպվել է համաքաղաքային միջոցառում

Մայրենիի  միջազգային  օրվան  նվիրված՝  Ստեփանակերտում  կազմակերպվել  է  համաքաղաքային  միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը    դպրոցի   աշակերտներն  արտասանել  են մայրենիին  նվիրված  բանաստեղծություններ, հանդես  եկել   հայրենասիրական    երգերով    ու  պարերով:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ շատ կարևոր է իմանալ մայրենիի միջազգային տոնի պատմությունը, որպեսզի հասկանալի լինի օրվա խորհուրդը. այս պատմության հիմքում բենգալացիների պայքարն է իրենց լեզվի և ինքնության պահպանման համար, և պայքարի արդյունքում այդ ժողովուրդը անկախություն ձեռք բերեց, կազմավորելով Բանգլադեշ պետությունը:
«1988 թվականին մեր պայքարը նույնպես սկսվեց ինքնության և լեզվի պահպանման պահանջով: Զուգադիպությամբ, արցախահայության համար ամենակարևոր որոշումն ընդունվեց մայրենիի օրվա նախօրեին՝ փետրվարի 20-ին և այդ օրը սահմանվեց որպես մեր ազգային Վերածննդի օր. այստեղ մեծ խորհուրդ կա: Շատ կարևոր է, որ այսօրվա սերունդը, որը ծնվել և մեծանում է ազատ և անկախ Արցախում, գիտակցի, որ լեզուն է մեր ինքնության հիմքը, և, որ առանց ինքնության ազգերը կործանվում են: Մեր օրերում համացանցն անկառավարելի է դարձրել լեզվի մաքրության պահպանումը: Եվ այս առումով շատ անելիք ունեն մեր ուսուցիչները, ովքեր պետք է աշակերտների գիտակցության մեջ սերմանեն, որ լեզվի կորստով մենք կորցնելու ենք մեր ինքնությունը: Լեզուն մեր միտքն է, մտածողությունը և այն անաղարտ պահելու համար պետք է մաքուր պահենք մեր միտքը»,-ասել է Ն. Աղաբալյանը:
 ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի նախարարության  լեզվի   տեսչության  պետ  Արտակ  Ղուլյանը,  խոսելով   մայրենիի  անաղարտության  մասին, ասել է, որ  աշխարհի  տարբեր  երկրներում   այսօր  նշվում  է   մայրենի  լեզվի  օրը:
«Մայրենիի   օրն  առիթ  է մեկ  անգամ  ևս  հետադարձ  հայացք  ձգելու անցյալին,   խորհելու, քննելու, վերաարժևորելու   անելիքները: Գաղտնիք  չէ, որ  երբեմն  շատերը   անտարբեր  են  եղել  հայոց  լեզվի  անաղարտ  պահելու  գործում, հայոց  լեզուն   անհարկի  համեմել  են  օտար  լեզվի  բառերով, աղավաղել  այն:  Ուրախ  եմ, որ  դպրոցներում  և կրթական  այլ հաստատություններում  մեծ  ուշադրություն  է  դարձվում   մեր մայրենիին՝  հայոց  լեզվին»-մասնավորապես  ասել  է  Ա.  Ղուլյանը՝  նշելով, որ  այս  օրերին  հանրապետության  բոլոր  կրթօջախներում    կազմակերպվում  են   մայրենիի  օրվան  նվիրված  միջոցառումներ, որոնք   տարբերվում  են  իրենց  ինքնատիպությամբ:
ԱՀ  ԿԳՍ  նախարարության  կողմից   մայրենիի  միջազգային  օրվա  առթիվ   անցկացված  հանրապետական  մրցույթում  առաջին, երկրորդ  և  երրորդ  մրցանակային  տեղեր  գրաված  դպրոցների՝ Մարտունու  N1, Ստեփանակերտի  N 4  և  Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցի   ներկայացուցիչները  պարգևատրվել  են  դիպլոմներով  և  նվերներով, իսկ   մատաղ  սերնդի  հայեցի  դաստիարակության  գործում    ունեցած  մեծ  ավանդի  համար   մի   խումբ   ուսուցիչներ  էլ  պարգևատրվել  են   շնորհակալագրերով: Ի  դեպ,  մրցանակային  տեղեր  գրաված   դպրոցների  աշակերտները  միջոցառումներով  կհյուրընկալվեն  իրար:
 
Միջոցառման  վերջում     դպրոցի  տնօրեն   Նելլի  Թամրազյանը     մայրենիի  տոնի  առթիվ  ևս  շնորհավորել  է   բոլորին՝  ընդգծելով, որ յուրաքանչյուր  ոք   պետք  է    անաղարտ  պահի   իր  մայրենին:  Վերջում  նա  շնորհակալություն  է  հայտնել  միջոցառման      կազմակերպիչներին, աշակերտներին    ու   աջակիցներին: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search