Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Gարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով Twitter-ում հայերեն և թուրքերեն գրառում է արել:
Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փայլանը կոչ է արել զարգացնել մայրենի լեզուն և հավելել, որ «մայրենին պատիվդ է»:
Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` համերաշխութիւն է, հաւասարութիւն։
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) 21 февраля 2019 г.
Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է... Զարգացո՛ւր մայրենի լեզուդ...