Artsakhpress

Ռազմական

Միջազգային ռազմական փորձագետները բարձր են գնահատել «IDEX 2019»-ում ցուցադրված հայկական արտադրանքը

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ընթացող «IDEX-2019» համաշխարհային ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրված հայկական ռազմական արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել միջազգային ռազմական փորձագետների կողմից:

Միջազգային ռազմական փորձագետները բարձր են գնահատել «IDEX 2019»-ում ցուցադրված հայկական արտադրանքը

Միջազգային ռազմական փորձագետները բարձր են գնահատել «IDEX 2019»-ում ցուցադրված հայկական արտադրանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նախարար Դավիթ Տոնոյանի պատվիրակության կազմում օրերս ԱՄԷ-ում էր:
««IDEX-2019»-ը Աբու Դաբիում երկու տարին մեկ անգամ անցկացվող համաշխարհային մեծ ցուցահանդես է`զենք-զինամթերքի, ռազմական արդյունաբերության և ընդհանրապես ռազմական արտադրանքի: Լինում է պրոֆիլային երկու ուղղությամբ` ցամաքային և ծովային: Հայաստանը ոչ միայն առաջին անգամ էր մասնակցում այդ միջոցառմանը, այլ ընդհանրապես առաջին անգամ էինք որոշակի արտադրանք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում: Պետք է ասեմ, որ միջազգային որոշ փորձագետներ արդեն ֆիքսել են և բարձր գնահատել, որ Հայաստանն այդպիսի հետաքրքիր նորություններ է ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ ներկայացվել են հայկական ռազմարդյունաբերության նորույթները:
«Մի շարք նորություններ կային, հատկապես` ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում`հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից: Միջոցառումը նոր է ավարտվել, թե ովքեր ինչ հետաքրքրություն են դրսևորել, որոշ ժամանակ անց կունենանք այդ ամենն ամփոփելու հնարավորությունը»,- նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ միջազգային այսպիսի հարթակներում հանդես գալով՝ Հայաստանը կարող է լուրջ կապեր ձեռք բերել, որոնք, եթե ոչ այսօր, ապա պետք կգան հետագայում:
«IDEX» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի շուրջ 95 պետություն:Ռազմական համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է հետևյալ արտադրանքները՝ էլեկտրաօպտիկական հակահարվածային համակարգ- 3k01,  դիպուկահար հրացան- K-8,  T72A տեսակի տանկի գնդացրի համար նախատեսված ջերմատեսիլ նշանառության սարք, ականազերծման ինդուկցիոն սարք- RIA-1, զրահաբաճկոն- GS-47/0717, հետախուզական անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ, ռազմական և ստրատեգիական կոշիկներ, դիպուկահարի 3x9 նշանառու սարք, թիրախի հայտնաբերման միկրոալիքային ուժեղացուցիչ- 75G:
Հիացական գնահատականի է արժանացել նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի ու պատվո պահակախմբի ելույթը: «Վերջին տարիներին համագործակցության լավ ավանդույթ է ձևավորվել «Երևանի թմբուկներ» խմբի և ՀՀ ԶՈՒ պատվո պահակախմբի միջև, ինչպես Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, այնպես էլ` դրսում: Դա մշակույթի տեսակ է դարձել արդեն: Այդ խմբերը ԱՄԷ են մեկնել հյուրընկալող երկրի հրավերով, և հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենք արդեն այսօրվա դրությամբ դեռ չեն վերադարձել, որովհետև նրանց ուղղակի պահում են այնտեղ: Այդքան նրանց շատ սիրել են: Ամեն օր գրեթե նույն հաճախականությամբ շարունակում են ելույթ ունենալ հյուրերի ու այցելուների համար: Արդեն ունեն նաև այլ միջոցառումներին մասնակցելու հրավերներ»,- ասաց Հովհաննիսյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search