Artsakhpress

Սպորտ

Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա.Նազիկ Ավդալյան

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն այսօր ընդունել է ՀՀ սպորտի վարպետ, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:

Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա.Նազիկ Ավդալյան

Ես  շատ  եմ  ուզում, որ  Արցախում  ծանրամարտը  զարգանա.Նազիկ  Ավդալյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը  Ն.  Աղաբալյանը   ողջունել  է   Ն.  Ավդալյանի  այցն  Արցախ:  Նա  ասել է, որ  արցախցիները  ևս   միշտ   հպարտացել  են  ծանրորդուհու  հաջողություններով  ու  ձեռբերումներով: Նախարարն    ընդգծել  է, որ  Ն.  Ավդալյանն  Արցախում   շատ  երկրպագուներ  ունի:
«Դուք   ձեր   անցած  ուղուվ   ցույց  եք  տվել, որ  պետք  է  ձգտել  ու հասնել    վերջնական  հաղթանակի՝  կարողանալով   հաղթահարել  բոլոր  փորձություններն   ու  անհաջողությունները: Մենք   սպորտը  դիտարկում  ենք  ոչ  միայն    մարզումների  միջոցով  կոփվելը, այլև    օլիմպիական   սկզբունքների  դաստիարակումը»,-մասնավորապես   ասել  է   նախարարը: 
Խոսելով  Արցախում սպորտի  զարգացման գործում  վարվող քաղաքականության  մասին՝  Ն.  Աղաբալյանն  տեղեկացրել  է, որ,  շնորհիվ  պետական  քաղաքականության, վերջին  տարիներին  մարզական  կյանքն  Արցախում  ավելի  է  աշխուժացել.  արդյունքում՝ տարբեր  մարզաձևերից  Արցախն  ունի    խոստումնալից  մարզիկներ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Նազիկ  Ավդալյանն  ասել  է, որ Արցախ  գալու  իր  նպատակը  արցախցի  երեխաներին  իր՝   մարզիկի   և մարզիչի  փորձը  փոխանցելն է:
«Ես  շատ  եմ ուզում, որ  Արցախում ծանրամարտը  զարգանա: Արցախում ես  տեսնում  եմ   մարզիչներ,  ովքեր  նվիրված են  իրենց  գործին և շահագրգիռ  են, որ  այդ  սպորտաձևը  զարգացում  ապրի. այդ  ուղղությամբ  մեծ  աշխատանք  է  իրականացնում  նաև  ծանրամարտի  ասիոցիացիայի  նախագահ  Արթուր  Շիրինյանը: Սպորտը  մարդու  մեջ  բնավորություն  է  ձևավորում,   կամքի  ուժ, ձգտում  դեպի  վերջնական  նպատակ: Սպորտում  հաղթանակներ  գրանցելու  համար առաջին  հերթին   անհրաժեշտ է կամային  որակներ, համապատասխան  մարզագույք, հատուկ  վերաբերմունք  և  խրախուսանքներ  մարզիկներին:Պարզապես, Արցախում   կան   մարզագույքի ձեռքբերման   և    մարզիչների   խնդիրներ, որոնց  լուծումը   ևս  կօգնի   այս սպորտաձևի  զարգացմանը: Արցախում կան խոստումնալից, հրաշալի երեխաներ:Հուսով եմ՝ այս   սպորտաձևը   կզարգանա  այստեղ, և  արցախցիները  ևս  մեծ  հաջողություններ  կգրանցեն»,-ասել է   Ն.  Ավդալյանը  և  ընդգծել, որ  ինքը   պարբերաբար լինելու  է Արցախում  և   ամեն  ինչով   աշխատելու  է  օգտակար  լինել  արցախցի  մարզիկներին:
Մեր  այն  հարցին, թե   կնոջ  համար    հեշտ  է  լինել    սպորտի  բնագավառում,  մեր  զրուցակիցը  պատասխանել է. «Ես  համամիտ  չեմ, որ  ասում  են  ծանրամարտը  կոպտացնում  է  կնոջը: Մարզումների  ժամանակ  կարող  էս  լինել մարզիկ, իսկ  տանը՝ կին, մայր: Ներկայումս   ես  ժամանակավորապես    չեմ  զբաղվում   սպորտով»: 
Հանդիպման  վերջում   Ն.  Աղաբալյանը  Նազիկ  Ավդալյանին իր    ընտանիքի  հետ  հրավիրել  է այս  տարվա  հունիսի 4-15-ն Արցախում անցկացվելիք «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» առաջնությանը: Նա  նաև խորհրդանշական  նվերներ  է  հանձնել   Նազիկ  Ավդալյանին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search