Artsakhpress

Վերլուծական

Անհամաձայնություն՝ ոչ թե անժամկետին, այլ հանրաքվեին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի տված հարցազրույցում արտահայտված մտքերը դուռ են բացում որոշ դիտարկումների բանակցային իրավիճակի մասին եւ դրանից բխող հայկական կողմի անելիքների մասին։

Անհամաձայնություն՝ ոչ թե անժամկետին, այլ հանրաքվեին

Անհամաձայնություն՝ ոչ թե անժամկետին, այլ հանրաքվեին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոգլանդն ասում է, որ այսօր սեղանի վրա գտնվող հարցի Լավրովյան նախագծի նկատմամբ որեւէ կողմ իր համաձայնությունը չի տվել, ուստի բեկումնային պահ սպասելը ճիշտ չի լինի, հակառակ որ շփման գծի ուղղությամբ կտրուկ կրճատվել են միջադեպերը։
Լավրովյան նախագիծը, ըստ Հոգլանդի, հիմնականում մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ է. Հիմնական տարբերությունը հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում՝ ներառյալ Բաքվի շուրջ, կացարաններում բնակվող տեղահանված արդբեջանցիներին։ Կողմերն ուզում են, որ հանրաքվեն ստույգ
ամրագրված ժամկետներ ունենա։
 Այս մասը Հոգլանդի ասածների նկարագրական բաժինն է. մեկնաբանականը հիմնականում վերաբերում է ՌԴ-ին եւ ներկայացված հարցականի տեսքով, թե արդյո՞ք Մոսկվան ստատուս քվոյի փոփոխությանը համաձայն կլինի, այն նկատելով իր դերի ազդեցության չեզոքացում։
Երբ փորձենք կապակցել այստեղ հայտնված մտքերը կեզրակացնենք, որ Մոսկվան թե՛ հակամարտութեան կարգավորման նախագիծ է առաջադրում եւ թե՛ ստատուս քվոյի պահպանման հետամուտ է լինում։ Իսկ ստատուս քվոյի պահպանման համար ներառում է անժամկետ հանրաքվեի սկզբունքը, որն արժանանում է երկկողմ անհամաձայնության։
Եթե ընդունենք ամերիկացի նախկին համանախագահի առաջ քաշած հանրաքվեի մասնակիցների բաղադրության բացատրությունը, ապա կստացվի այն, որ միակողմանիորեն այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության ապահովման մասին է խոսվում։ Այստեղ անմիջապես մտաբերվում է, որ Հյուսիսային Արցախի տեղահանված ժողովրդի՝ հանրաքվեի մասնակցության անհրաժեշտության մասին հուշում չկա։
Քաղաքականորեն պարզ է դառնում հայկական կողմի բարձրաձայնած տեսակետը, որ Երեւանը իրավասու չէ բանակցելու, որովհետեվ Արցախի ժողովուրդը չի մասնակցել Հայաստանի համապետական ընտրություններին, մինչ նախապես Արցախում եւ այժմ Բաքվում ապրող ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին եւ այդպիսով լիազորել Ալիեւին իրանց ներկայացնելու։ Այս մոտեցումը, շարունակելով տրամաբանությունը, պետք է հանգեցնի նոր հանրաքվե կազմակերպելու անիմաստությանը։ Եւ իհարկե Ստեփանկերտի՝ բանակցություններին միանալու անհրաժեշտության շեշտումը։ Նոր հանրաքվեի անցկացումը ընդհանրապես պետք է դուրս գա բանակցային սկզբունքներից։ Հայկական կողմի անհամաձայնությունը պիտի վերաբերի ոչ թե անժամկետ լինելուն, այլ ընդհանրապես հանրաքվե անցկացնելուն։ Պարզ այն պատճառով, որ հանրաքվե հասկացությունը արդեն ժամանակավոր կարգավիճակի մասին է խոսում, մինչդեռ կարգավիճակը արդեն հանրաքվեով որոշված կայացած կարգավիճակ է։
Տարբեր խնդիր կլինի իհարկե ադրբեջանցիների տունդարձի իրավունքը, այնպես ինչպես Հյուսիսային Արցախից տեղահանվածների։ Հայկական կողմին կատարած՝ Հոգլանդի Արցախյան հարցին քայլ առ քայլ մոտենալու հորդորը, գուցե թարգմանվի հարցի կարգավորման փուլային տարբերակի
որդեգրման առաջարկով։ Փուլայինը այս դեպքում  ունի անշրջելի առաջնային սկզբունք եւ դա վերաբերում է կարգավիճակին։
Իսկ կարգավիճակը՝ Արցախի Հանրապետության ընդունումն է։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search