Ստամբուլի Թուզլա շրջանի Իչմելեր թաղամասի հիվանդանոցի հարակից տարածքում փետրվարի 26-ի առավոտյան քիմիական նյութերի ծանր հոտ է տարածվել։
Քիմիական նյութերի ծանր հոտը տագնապ է առաջացրել Ստամբուլում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վտանգավոր նյութերի ենթադրյալ արտահոսքի աղբյուրն առայժմ հայտնի չէ։ Հոտից անհանգստացած բնակիչներն ահազանգել են համապատասխան ծառայություններ, գրում է ermenihaber.am լրատվական կայքը: