Artsakhpress

Տնտեսական

Կփորձենք ստեղծել ծրագիր, որտեղ կներգրավվեն ոչ միայն խոշոր, այլ նաև միջին բիզնեսի ներկայացուցիչները. մոսկվահայ գործարար

Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի մասնաճյուղի նախագահ Շահեն Պետրոսյանն Արցախում է առաջիկայում իրենց կողմից իրականացվելիք ծրագրերը նախանշելու համար:

Կփորձենք ստեղծել ծրագիր, որտեղ կներգրավվեն ոչ միայն խոշոր, այլ նաև միջին բիզնեսի ներկայացուցիչները. մոսկվահայ գործարար

Կփորձենք ստեղծել ծրագիր, որտեղ կներգրավվեն ոչ միայն խոշոր, այլ նաև միջին բիզնեսի ներկայացուցիչները. մոսկվահայ գործարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Պետրոսյանն ասել է, որ այցի ընթացքում հանդիպել է Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և նրա հետ քննարկել, թե ինչով կարող են օգնել Արցախին, ինչպես կարող են ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներին ծրագրեր առաջարկել, քանի որ համայնքի հայության կողմից պարբերաբար լինում են բազմաթիվ առաջարկներ:

«Ռուսաստանում բնակվող հայերը պատրաստակամ են ծրագրեր իրականացնելու, սակայն ոչ ոք չի պատկերացնում իրականացման մեխանիզմը, չի պատկերացնում, թե որ ոլորտներում այսօր օգնության կարիք ունի Արցախը: Արցախում գործող ընկերությունների հետ շփումներ, իհարկե, կան, սակայն պետք է մշակել ծրագիր, թե որտեղ կարելի է ներգրավել ոչ միայն խոշոր, այլ նաև միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր պատրաստ են փոքր ձեռնարկություն հիմնել կամ փոքր ծրագրի մասնակից լինել: Ուրախ եմ, որ Նախագահ Սահակյանի կողմից շատ օգտակար առաջարկներ եղան»,- մանրամասնել է Շ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այդ կերպ իրենք կկարողանան ստեղծել մի կամուրջ, որի արդյունքում բազմաթիվ հայեր հետաքրքրված կլինեն Արցախ այցելելով իրենց բիզնեսը զարգացնելով և հանդես կգան ավելի համախմբված:

Ռուսաստանաբնակ գործարարը կարծում է, որ պետք է ստեղծել գործնական դաշտ, քանի որ այն իրենից ներկայացնում է լայնածավալ ծրագիր, որը կենթադրի անընդհատ շարունակվող այցեր, աշխատանքներ, ինչն էլ կապահովի մշտական կապ Արցախի հետ:

«Ացի ընթացքում կհանդիպեմ նաև ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ հանդիպմանը ևս պատրաստվում եմ քննարկել մի շարք հարցեր: Արայիկ Հարությունյանի կարծիքը ևս շատ կարևոր է մեզ համար, քանի որ նա փորձառու է, տարածաշրջանին ծանոթ, պահանջներին քաջատեղյակ, և կցանկանայինք, որ չլիներ այնպես, որ քայլերը կատարեինք առանց հասկանալու, այլ ավելի արդյունավետ լինելու պատճառով, շփվեինք քաջատեղյակ մարդկանց հետ: Մեզ համար առաջնահերթ է հայրենիքը, նրան օգտակար լինելը և հայրենական ծրագրերը բարեհաջող իրագործելը: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք հասկացանք, որ բազմաթիվ հայեր հայրենիքին օգտակար լինելու ցանկություն ունեն: Եվ հիմա ճիշտ ժամանակն է այդ կամուրջը ստեղծելու»,- նշել է Շ. Պետրոսյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search