Artsakhpress

Վերլուծական

Լավրովն ուղղում է սիրիական ժամացույցի սլաքները

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հստակացումը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում միացյալ զինվորական գործողություններ կատարելու ծրագրեր գոյություն չունեն, ըստ էության միտում ունի զսպելու Անկարայի նկրտումները:

Լավրովն ուղղում է սիրիական ժամացույցի սլաքները

Լավրովն ուղղում է սիրիական ժամացույցի սլաքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հստակացումը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում միացյալ զինվորական գործողություններ կատարելու ծրագրեր գոյություն չունեն, ըստ էության միտում ունի զսպելու Անկարայի նկրտումները: Խնդիրը ուղղակիորեն վերաբերում է սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր Անկարայի հանկերգած անվտանգության գոտու ստեղծման առաջադրանքին:
Լավրովի այս հստակացումը մի անգամ եւս վերահաստատում է, որ Մոսկվա- Անկարա ռազմաքաղաքական գործընկերությունը կարճաժամկետ եւ սահմանափակ դրվածքով է դրսեւորվում Սիրիայում՝ դերերի համակարգման ընդհանուր հասկացողության ներքո: Դամասկոսի հովանավորությունը ստանձնած Մոսկվան իսլամական ահաբեկիչների մաքրազտման իր գործողություններում կարիք ունի թուրքական նեցուկի, որն այս առեւտրում առավելագույնս ուզում է օգտագործել քրդական վտանգի հեռացման իր ծրագիրը: Սկիզբը մարդասիրական գոտու ստեղծման առաջադրանքը հրապարակ նետելով, շուտով սակայն անվտանգության գոտու գաղափարը շեշտելով Անկարան ըստ էության զինվորական գոտի է, որ ուզում է ստեղծել, իր սահմաններից առավելագույնս հեռացնելով քրդական վտանգը: Այս մոտեցումը նաեւ թուրքական բանակի սիրիական տարածքների վրա ներկայությունը հիմնավորելու կարեւոր տվյալ է, որը տարբեր անկյուններից Անկարային մղում է միեւնույն հանկերգը հնչեցնելու:
ՌԴ արտգործնախարարը բացելով փակագծերը, ուղղակի հայտնեց, որ ՌԴ- ին չէր հաջողվել Թուրքիայի հետ համաձայնություն գոյացնել Սիրիայի քրդերի հարցի շուրջ: Պարզ դարձնելով, որ «Թուրքիայի հետ չենք կարողացել համաձայնել, թե ո՛ր քրդերն են համարվում ահաբեկիչներ: Թուրքիան առանձին դիրքորոշում ունի: Հասկանում ենք նրանց անհանգստությունը, սակայն պետք է լավն ու վատը կարողանան տարբերակել, թե ո՛ր քրդերն են համարվում ծայրահեղական, իսկ ովքեր Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք են»: Հստակ էր տարբերակումը. Թեհրանն ու Մոսկվան Սիրիայում զինվորական ներկայություն ունեն Դամասկոսի հրավերով. նման հրավեր չի ուղարկվել Անկարային, հետեվաբար Մոսկվան համաձայն չէ անվտանգության գոտու տարազի տակ թուրքական զորքերի ներկայությանը Սիրիայում:
Այս հարցի առնչությամբ Թեհրանը երանգային տարբերություն է դրսեւորում: Լավրովի կտրուկ մերժման դիմաց Իրանի արտգործնախարարը չէր բացառում Իդլիբում զինվորական գործողության կարելիությունը: Անկախ քրդական խմորումների նկատմամբ Իրանի չթաքցրած անհանգստության տեսությունից, այստեղ կա աշխարհաքաղաքական տարողություն ունեցող այլ խնդիր:
Քրդական ներկայության դեմ զինյալ գործողությունների դիմելու դեպքում Վաշինգտոնի զգուշացումները` ուղղված Անկարային, շատ ակներեւ էին սիրիական զինվորաքաղաքական իրադարձություններում: Հիմնական պատճառը, որը մինչեւ նաեւ ռուսական կարմիր լույսի երեւումը, մտածելու տեղիք էր տալիս, որ Անկարան անվերջ ձգձգում էր զինվորական ներխուժումը Իդլիբ։
Լավրովի հայտարարությունը, որ միացյալ զինվորական գործողության ծրագիր գոյություն չունի, համազոր է վաշինգտոնյան սպառնալիքին` նման քայլի դիմելու դեպքում Թուրքիայի տնտեսությունը քանդելու:
Արդյունքը այն է, որ այս հարցում լուռ զուգակցություն է երեւում ռուսական եւ ամերիկյան կեցվածքների միջեւ:
Թեհրանը այս պահի դրությամբ Թուրքիայի կարիքն ավելի ունի, որը մինչ այժմ չի միանում Վաշինգտոնի հայտարարած պատժամիջոցային պայքարին ընդդեմ Թեհրանի: Այդ պատճառով էլ երանգային տարբերություն է ցույց տալիս Լավրովի հայտարարածի համեմատությամբ: Մինչ Թեհրանը իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնում Անկարային միացյալ զինվորական գործողություն իրականացնելու առումով:
Սիրիայում այսօր ճիշտ է, որ իսլամական ահաբեկչությունը արմատախիլ չի եղել, այդուհանդերձ մաքրազտման եւ համախմբման գործողություններ իրականացել են: Դամասկոսը հետզհետե իր վերահսկողության ծիրը ընդլայնում է: Որոշ տեղաշարժ կա նաեւ քրդական զինյալ ուժերի առումով, սակայն Անկարայի առաջադրած անվտանգության գոտին ձեւավորվելու հավանականությունից դեռեվս հեռու է: Բեկումնային պահերը ճշտողը թվում է, որ հիմնականում Մոսկվան է: Այս պահին, իրադրություններն ընթանում են Մոսկվայի ճշտած ժամացույցի սլաքներին համընթաց:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search