Artsakhpress

Սպորտ

Goal. Մխիթարյանն ապացուցում է, որ Արսենալը Սուարեսի կարիքը չունի

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Արսենալի» վերջին ելույթները տպավորել են անգլիական մամուլին, որտեղ մի քանի հոդված է հրապարակել հայ ֆուտբոլիստի մասին:

Goal. Մխիթարյանն ապացուցում է, որ Արսենալը Սուարեսի կարիքը չունի

Goal. Մխիթարյանն ապացուցում է, որ Արսենալը Սուարեսի կարիքը չունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեղինակավոր Goal.com պարբերականը գրում է, որ «Մխիթարյանը փոխում է իրավիճակն ու ապացուցում, է որ Դենիս Սուարեսը պետք չէ «Արսենալին»:
«Մխիթարյանի վնասվածքից հետո հանդիսանում է «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստն Ալեքսանդր Լակազետի հետ: Նա ֆրանսիացուն օգնեց գոլ խփել «Սաութհեմփթոնի» հետ խաղում ու ինքն էլ անձամբ գոլ խփեց: Ամեն ինչ տանում էն րան, որ սա Մխիթարյանի լավագույն մրցաշրջանը կլինի ԱՊԼ-ում»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ գրում է հոդվածագիրը:
Paininthearsenal.com կայքի լրագրող Էնդրու Դոուդիսուելն էլ ավելի մանրակրկտորեն է ներկայացրել իր պատկերացումները 30-ամյա հայ ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ.
«Մխիթարյանն իր լավագույն մարզավիճակում է գտնվում «Արսենալում»:Սա հնարավոր է դարձել ահռելի աշխատանքի, ինքնանվիրում և պաշտպաններին օգնելու ցանկության շնորհիվ:
Ես շատ եմ քննադատել Հենրիխին, երբ նա դեռ նոր էր ժամանել հյուսիսային Լոնդոն: Սկզբում ես փոքր-ինչ հիասթափված էի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ նա «Բորուսիայում» անցկացրած իր վերջին մրցաշրջանում 55 գոլ էր խփել 52 խաղում: Ես վստահ էի, որ թիմում, որն ավելի հարձակողական ֆուտբոլ է դավանում, քան ՄՅՈւ-ն, նա կարող է ավելի շատ բան անել: Ցավոք, սկզբում իմ սպասելիքները չարդարացան:
Սակայն, վնասվածքից վերականգնվելուց հետո Մխիթարյանի ելույթները նկատելիորեն բարելավվել են,  և նրա ներկայությունը մեկնարկային կազմում դրական ազդեցություն է թողել թիմի հարձակողական խաղի վրա: Կարևոր է, որ նա իր խաղը չի գնահատում իր գոլերով կամ գոլային փոխանցումներով: Կիրակի հենց նրա քրտնաջան աշխատանքը պաշտպանությունում, նրա խելացի ճնշումը թիմին ավելի շատ օգնեցին, քան նրա գոլերը կամ գոլային փոխանցումները:
Մխիթարյանի խաղում, նույնիսկ «Արսենալում» նրա վատագույն ելույթները, ինձ միշտ տպավորել է այն, որ նա չի դադարում աշխատել: Նա կարգապահ է, ու նրա առանց գնդակի խաղը նույնքան կարևոր է, որքան` գնդակովը: Մինչև հիմա ես վստահ չեմ, որ Մխիթարյանին շաբաթական 200 հազար ֆունտ վճարելը ճիշտ է: Բայց պետք է նրան արժանին մատուցել` մարզավիճակը բարելավելու համար: Նա երբեք չի դադարում փորձել ինչ-որ բան անել, և դա կաևոր է: Այդ առումով Օզիլը պետք է ինչ-որ բան սովորի Մխիթարյանին»,- գրել է հոդվածագիրը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search