Artsakhpress

Մշակույթ

Այսօր հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում:

Այսօր հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:
Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ: Երևի այն օրերից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, այն օրից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով: Գույն, լույս, երազ - ահա ինչով եմ ես այրվել»,- գրել է Սարյանը:
1895 թվականին Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում:
Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:
1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող:
1901-1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Կյանքիս ամենադժվար շրջանը՝ նախնական որոնումների շրջանն էր, - հիշում է նկարիչը, -տրորված ճանապարհներն ինձ չէին բավարարում… Ես որոշեցի հետևել իմ սեփական ձգտումներին… 1904 թվականից սկսած իմ գործերը ունեին ֆանտաստիկ բնույթ: Ինչ որ նկարում էի, ռեալության և երևակայության միահյուսումն էր, ռեալ, որքան որ այն կատարում էի տեսածի տպավորությամբ, ֆանտաստիկ՝ որքանով, որ այն սինթեզում էի երևակայական տեսիլքի մեջ»:
Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: «Ես նպատակ ունեի հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները, գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար, - ասում էր նկարիչը: - Ես ուզում էի հաղորդել Արևելքի իրականությունը, գտնել այդ աշխարհի պատկերման համոզիչ ուղիները»:
1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:
1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:
Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:

     

Քաղաքական

ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են մինչև 2023-ի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար․ Միրզոյան

Հայաստանը և Թուրքիան մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ 

Կձևավորվի հանրակրթության ոլորտի բարեփոխումների հանձնաժողով

Սկսվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման աշխատանքները:

Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Խաղաղության պայմանագրի բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել. Միրզոյան

 Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ միմյանց փոխանցվող տարբերակներով ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել, սակայն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են:

Տնտեսական

Հասարակական

Անհայտ անձը Ննգի համայնքի բնակչի բանկային քարտից գրեթե 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը մարտի 23-ին ստացել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ նա մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Մարտակերտի շրջանում, և առանց իր իմացության իր՝ «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։

5.3 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Արցախում

Մարտի 24-ին` տեղական ժամանակով 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Ռազմական

Ադրբեջանը մեղադրելով հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզով, միաժամանակ շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը. ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս մասին նշել են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար: «ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք- զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: 

Մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս տեղանքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, այսօր որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում ավելի քան մեկ միլիոն դիտում ունի

Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են. Պետնախարարն՝ արհեստական գնաճի մասին

Ստեփանակերտում  վերսկսվել են ազգագրական պարերի ուսուցման դասընթացները  

ՌԴ ՀՌՇ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում

Կիչանի գյուղապետը որոշել է անձնական օրինակով ոգեւորել համագյուղացիներին. նա կարտոֆիլ կմշակի

Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը

Հայությունը ճակատագրական ժամանակներ կանցնի. Արամ Ա

Search