Artsakhpress

Միջազգային

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը կուժեղացվի․ Շոյգու

2019 թվականին Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում պլանավորվում է կազմավորել հրթիռային նոր բրիգադ, «ԲԱԼ» հրթիռային համակարգերի դիվիզիոն, ևս 2 գունդ և մոբիլիզացիոն բացազատման ապահովման կենտրոն։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը կուժեղացվի․ Շոյգու

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը կուժեղացվի․ Շոյգու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ։

Նախարարի խոսքերով՝ Հարավային ռազմական շրջանը կստանա ավելի քան 1200 միավոր նոր կամ արդիականացված ռազմական միջոց, ինչը թույլ կտա ռազմական շրջանում ժամանակակից տեխնիկայի մասնաբաժինը 60%–ից հասցնել 66%–ի, իսկ զորամիավորման մարտական հնարավորությունը կբարձրանա 1.3 անգամ։
Հարկ է նշել, որ վերջերս Հարավային ռազմական շրջանի բարձր հրամանատարության և ենթակա ստորաբաժանումների ղեկավարության շրջանում եղան նաև կազմի փոփոխություններ:
Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան։ Այս ռազմական շրջանը նշանակալի ներգարվվում ունի նաև Սիրիայում: Ռուսական զորքերի մարտական գործողություններերը կոորդինացվում են հենց ՀՌՇ շտաբից:
Նոր զորամասերի բացման և ՀՌՇ-ի ուժեղացման քայլերի հայտարարվող նպատակը, ըստ նախարարի, արտաքին հնարավոր սպառնալիքներին համարժեք պատասխանելու հնարավորություն ունենալն է։
Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն քայլերը պայմանավորում է «Արևմտյան և Հարավային Եվրոպայում, Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի անդամների օրեցօր աճող զորավարժություններով։ Շոյգուն նաև առանձին նշել է, որ 2 անգամ ավելացել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինայի ու Վրաստանի զորավարժությունների ծավալն ու հաճախականությունը։
Բացի Հարավային ռազմական շրջանից, նոր զորամասեր ու համալրումներ կունենա Արևմտյան ռազմական շրջանը։ Արևմտյան ռազմական շրջանը պլանավորվում է համալրել 1300 միավոր նոր կամ արդիականացված ռազմական միջոցներով, Բալթյան նավատորմը՝ (մտնում է Արևմտյան ռազմական շրջանի կազմի մեջ) համալրել նոր տանկային գնդով և առափնյա հրթիռային դիվիզիոնով։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search