Artsakhpress

Հասարակական

Քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված` Ստեփանակերտում կազմակերպվել են միջոցառումներ

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ այսօր՝ մարտի 1-ին, ԱՀ ուսումնական հաստատություններում և հանրապետության հանրակրթական դպրոցներում անց են կացվել «Օբյեկտի անձնակազմի գործողություններն արտակարգ իրավիճակների ժամանակ» թեմայով միջոցառումներ:

Քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված` Ստեփանակերտում կազմակերպվել են միջոցառումներ

Քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված` Ստեփանակերտում  կազմակերպվել  են  միջոցառումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր  առավոտյան  Ստեփանակերտի  Խաչատուր  Աբովյանի  անվան  N1   հիմնական  դպրոցում      կրթօջախի   ուսուցիչներն  ու  աշակերտները,  լսելով  «օդային  տագնապ»  ազդանշանը,      կազմակերպված  իջել  են   ապաստարան  և   կատարել  մի  շարք   պաշտպանական  գործողություններ:
Դպրոցի աշակերտների միջոցով կազմավորվել է հրշեջ-փրկարարական     ջոկատ, ովքեր  կատարել են  հրդեհի  մարում, իսկ   բուժքույրերի   կողմից  իրականացվել   է  առաջին բուժօգնություն:  
ԱՀ  արտակարգ  իրավիճակների   պետական  ծառայության    աշխատակիցները,     Ստեփանակերտի    քաղաքապետարանի  կրթության և  սպորտի  բաժնի   վարիչ  Կառլեն  Մարգարյանը  և  դպրոցի  պատասխանատուները   հետևել  են    կատարվող  գործողություններին,  տվել  համապատասխան   ցուցումներ:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում Ստեփանակերտի    քաղաքապետարանի  կրթության և  սպորտի  բաժնի   վարիչ  Կառլեն  Մարգարյանն  ասել է, որ,  հաշվի  առնելով  Արցախի  տարածաշրջանի   առանձնահատկությունները, կարևոր է  դպրոցներում  նման  միջոցառումների   անցկացումը:
«Մեր  երեխաները     պետք  է  միշտ  պատրաստ  լինեն  նման   իրավիճակներում    ճիշտ  քայլեր   ձեռնարկելուն:   Տարվա  ընթացքում  մենք  փորձնական  նախաձեռնում ենք     տարբեր  միջոցառումներ:  Քաղպաշտպանության   միջազգային   օրվա  առիթիվ  կազմակերպված   այս  միջոցառումը  հավաստեց, որ   մանկավարժական  կոլեկտիվներն  ու     աշակերտները  պատրաստ  են    նման   վիճակներում   իրենց ճիշտ  դրսևորել: Ցանկալի  կլիներ, որ   բոլոր   կրթական    հաստատություններն  ունենային    անհրաժեշտ   ապաստարաններ»,-ավելացրել  է   Կ.  Մարգարյանը:
  
Ստեփանակերտի  արտակարգ  իրավիճակների   պետական  ծառայության   բնակչության  և  տարածքների    պաշտպանության    գծով  սպա  Գոհար  Հակոբջանյանը, ով  հետևել  է    քաղպաշտպանության   բոլոր   գործողություններին, ասել է, որ,  ընդհանուր առմամբ,   իրենք  բավարար  են  գնահատում  կատարված  աշխատանքը: 
Նա  նշել է, որ   բոլորն էլ  տիրապետում  են   իրականացվող նորմերին   և  պարտաճանաչ  կատարել  են  ճիշտ   գործողություններ: ԱՀ-ում քաղաքացիական  պաշտպանության աշխատանքները    պատշաճ  մակարդակի  վրա  են: 
«Ամեն   տարի   մեր  գերատեսչությունը  կազմակերպում  է նման  միջոցառումներ՝ նպատակ  ունենալով  բարձրացնել    քաղաքացիների   իրազեկվածության  մակարդակը: Բնակչությունը  պետք  է  տեղյակ լինի, թե  ինչ  գործողություններ  պետք  է  իրականացնի  «օդային   տագնապ»-ի, հրդեհի, երկրաշարժի   և այլ արտակարգ   դեպքերի     ժամանակ: Քաղաքացիական  պաշտպանության հիմնական  ձևերն  են  պատսպարվելը, անհատական    պաշտպանության  միջոցներով   ապահովելը   և  տարահանումը»,-մասնավորապես  ասել  է  պատասխանատուն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search