Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի դերակատարությունը Իրանի համար ստանում է նկատելի տարողունակություն. Շահան Գանտահարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան պաշտոնական այցը տեղավորվում է ՀՀ արտաքին բազմավեկտոր քաղաքականության իրականացման շրջանակներում:

Հայաստանի դերակատարությունը Իրանի համար ստանում է նկատելի տարողունակություն. Շահան Գանտահարյան

Հայաստանի դերակատարությունը Իրանի համար ստանում է նկատելի տարողունակություն. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ Երևանը և Թեհրանը փոխլրացուցիչ պայմանավորվածություններով ճեղքումնային գործընթացներ են առաջադրում, և չի բացառվում, որ Արեւմուտքը վերսկսի խոսել այլընտրանքային ճանապարհների եւ, հետևաբար, փակ սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին։
 
«Եթե մինչ այժմ վերլուծաբանությունը առաւելաբար շեշտում էր շրջափակման ենթակա Հայաստանի համար իրանյան ելքի ռազմավարական նշանակությունը, ապա ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետության դերակատարությունը Իրանի համար զգալիորեն ստանում է նկատելի տարողունակություն։
 
Հայկական կողմի բարձրացրած խնդիրները քաղաքականորեն ընկալելի եւ հիմնավորյալ են։ Կարծում եմ այցը տեղավորվում է ՀՀ արտաքին բազմավեկտոր քաղաքականության իրականացման շրջանակներում»,- նշեց վերլուծաբանը։
 
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի 2018թ. հոկտեմբերին կայացած այցը տարածաշրջան քաղաքական վերլուծաբանների համար առաջին հերթին կապվում էր Իրանի մեկուսացման ամերիկյան քաղաքականությանը։ «Երեւանը, փաստորեն, ինքնուրույն դրսեւորումի փաստ է արձանագրում»,- նկատեց Շահան Գնատահարյանը։
 
Նա անդրադարձավ հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերի դերակատարությանը տարածաշրջանում՝ ընդգծելով. «Մի կողմից շրջափակված Երևանը, մյուս կողմից՝ մեկուսացման եւ տնտեսական պատժամիջոցային քաղաքականության ենթակա Թեհրանը փոխլրացուցիչ պայմանավորվածություններով ճեղքումնային գործընթացներ են առաջադրում։ Դա վերաբերվում է թե՛ Հյուսիս-հարավ ճանապարհին, թե՛ էներգետիկ խնդիրների նոր ծավալների ապահովման եւ թե՛ ընդհանրապես հեռակա կարգով երկաթգծին, Պարսից ծաոցի և Կասպից ծովերի ցամաքային կամրջումին, ինչու չէ՝ նաեւ ուրվագծային տեսք ունեցող Մետաքսի ճանապարհին։
 
Այս բոլորի նկատումով՝ չի բացառվում, որ Արեւմուտքը վերսկսի խոսել այլընտրանքային ճանապարհների եւ, հետևաբար, փակ սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին»։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search