Artsakhpress

Տնտեսական

Մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ շուկաներում հնդիկ գործարարների ակտիվացմամբ. Տիգրան Սարգսյան

Մարտի 1-ին Եվրասիակայն տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գրասենյակում կայացել է ԵՏՀ Խորհրդի Նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՌԴ-ում Հնդկաստանի Հանրապետության Արտակարգ եւ Լիազոր դեսպան Դ. Բալա Վենկատեշ Վարմայի հետ:

Մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ շուկաներում հնդիկ գործարարների ակտիվացմամբ. Տիգրան Սարգսյան

Մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ շուկաներում հնդիկ գործարարների ակտիվացմամբ. Տիգրան Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ԵՏՀ-ի մամուլի ծառայությունը:
«Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք գտնում ենք, որ կայուն աճը որակապես կբարելավի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ: Ընդ որում՝ Հնդկաստանը հսկայական շուկա է. մեր ձեռնարկությունները կցանկանային ավելի մեծ չափով ներկայանալ այնտեղ: Մենք հետաքրքրված ենք նաեւ հնդիկ գործարարների ակտիվացմամբ ԵԱՏՄ-ի շուկաներում»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
ԵՏՀ-ի խորհրդի նախագահի խոսքերով՝ կողմերը պատրաստ են ակտիվացնել երկխոսությունը, այդ թվում՝ Հնդկաստանի եւ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ Ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ արդեն իսկ անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներգրավել մասնավոր հատվածին երկրների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցությունը զարգացնելու նախագծերի քննարկման մեջ:
Հանդիպման ընթացքում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը շուտափույթ կնքելու մեջ: Վենկատեշ Վարման հայտնել է, որ Հնդկաստանն արդյունավետ համագործակցություն է հաստատել ԵԱՏՄ բոլոր երկրների հետ, իսկ հարաբերությունների ինստիտուցիոնալականացումը վերազգային մակարդակում կնպաստի առեւտրային եւ տնտեսական կապերի ավելացմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search