Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հերթական հարձակման հետևանքով մահացել է ավելի քան 20 մարդ, 16-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աֆղանստանի հարավում «Թալիբան»-ի հարձակման հետևանքով զոհվել է 25 զինվոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում Reuters գործակալությունը:
Նշվում է, որ գրոհայինները հարավային Հելմանդ նահանգում հարձակվել են երկրի անվտանգության ուժերի ճամբարի վրա:
Բախումների ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 25 զինվոր: Տեղեկություն կա նաև այն մասին, որ պատասխան գործողությունների արդյունքում աֆղանական կողմը կարողացել է ոչնչացնել 9 ահաբեկչի, այդ թվում՝ 3 մահապարտի:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: