Artsakhpress

Քաղաքական

«ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շահերը». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը EURACTIV-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը EURACTIV մեդիահարթակին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի, Բաքվի, ինչպես նաև Բրյուսելի և Մոսկվայի հետ ապագա կապերի զարգացման վերաբերյալ:

«ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շահերը». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը EURACTIV-ին

«ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շահերը». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը EURACTIV-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է հարատև խաղաղության հաստատմանն ուղղված կառուցողական երկխոսության:

«Տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շահերը: Հայ հասարակությունն ու մեդիան ինձ քննադատեց, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց նույնն անել: Ավելին՝ նա շարունակաբար օգտագործում է ագրեսիվ հռետորաբանություն, որը չափազանց բացասական ազդեցություն է ունենում ժողովրդին խաղաղության նախապատրաստելու իմ ջանքերի վրա, ինչպես նաև վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ջանքերին: Միանշանակ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը ներառել բանակցություններում, այն գործընթացում, որն ի վերջո կորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու այնտեղ բնակվող մարդկանց համար անվտանգության երաշխիքներ կապահովի: ՀՀ երկու նախկին նախագահները ծնվել, մեծացել ու ապրել են Արցախում:
Ի տարբերություն նրանց՝ ես Արցախը չեմ ներկայացնում, այնտեղ բնակվող մարդիկ չեն մասնակցում ՀՀ ընտրություններին, ուստի՝ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնելու մանդատն ինձ տրված չէ»,-ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայացնում է ՀՀ-ն ու պատրաստ է բանակցություններին մասնակցել Հայաստանի անունից:

Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը նշել է, որ, եթե Ադրբեջանը նույնպես ընդունի, որ հակամարտության կարգավորումը պետք է ներառի բոլոր կողմերի մասնակցությունը, դա փոխադարձ վստահության վրա հիմնված բանակցություններ սկսելու լավ հնարավորություն կընձեռի:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա համակարծիք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, համաձայն որի՝ «2019 թվականը նոր թափ է տալու հակամարտության կարգավորման գործընթացին», Փաշինյանն ասել է. «Լավ կլինի, եթե «նոր թափ ստանալ» ասելով նախագահ Ալիևը նկատի ունենա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը:
Հակառակ դեպքում դա ևս մի բարձրագոչ հայտարարություն է»,-ասել է վարչապետը: 

Նա նաև նշել է, որ հայկական կողմը շատ կցանկանար նոր բովանդակություն տալ խաղաղ բանակցային  գործընթացին և իր տեսլականը համանախագահների միջոցով արդեն փոխանցել է ադրբեջանական կողմին:

Փաշինյանն ընդգծել է, որ  տարածաշրջանի բոլոր պետությունների համար խաղաղությունը լավագույն շահն է, որին հասնելու համար իրենք պատրաստ են ջանք չխնայել:

Անդրադառնալով ՄԱԿ-ի՝ հակամարտության լուծման հարցում ունեցած դերակատարման կարևորությանը՝ Փաշինյանը նշել է. «Միջազգային հանրությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար միայն մի ինստիտուցիոնալ գործընթաց է ճանաչում՝ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացն է: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ՄԱԿ-ը ողջունում է այս խաղաղ գործընթացը: Համանախագահները ներկայացնում են մեր տարածաշրջանում մշտական շահեր ունեցող ազդեցիկ երկրներ, և մենք տեսնում ենք, որ բոլոր երեք համանախագահները մեկը մյուսի հետ արդյունավետ համագործակցում են բանակցային գործընթացի շրջանակում: Նրանք երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի՝ 1992թ. ի վեր հակամարտության կարգավորման նպատակով հաստատված ԵԱՀԿ ձևաչափը կարևորող բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի ընտրվելուց ի վեր Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ դրական նշաններ կան առ այն, որ դրանք շուտով կարող են բարելավվել, վարչապետը բացասական պատասխան է տվել: Փաշինյանի կարծիքով, եթե Թուրքիան իրեն ժողովրդավար պետություն է համարում, ապա պետք է ողջունի հարևան երկրում ժողովրդավարության հաղթանակն ու երկխոսություն սկսի:

«Թուրքիայի շարունակական հակահայկական դիրքորոշումն առնվազն մտածելու տեղիք է տալիս: Մենք վերահաստատում ենք առանց որևէ նախապայմանի հարաբերությունները վերականգնելու մեր պատրաստակամությունը: Մի՞թե օրակարգում պետք է ներառենք Կիպրոսի հարցը կամ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, եթե Անկարան շարունակի այն մոտեցումը, համաձայն որի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի: Արդյո՞ք այս տեսակ քաղաքականությունը կայունություն կբերի տարածաշրջանին»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը խոսել է նաև Բրյուսել կատարած այցից՝ նշելով, որ եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվել են շարունակել նախկինում սկսած ծրագրերը, զարգացնել նախկին պայմանավորվածությունների իրագործման համար որպես ուղեցույց ծառայող ճանապարհային քարտեզը:

«Մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ հանդիպումների շրջանակում հանդես գալ նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան առաջ տանելու արդեն սկսած բարեփոխումների գործընթացը: Մի շարք ոլորտներում եվրոպական բիզնես էթիկայի և մշակույթի ներկայացումը կամրապնդի մեր հնարավորություններն ու կնպաստի ենթակառուցվածքի զարգացմանը: Վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները դրական պատասխան կտան մեր ծրագրերին»,-ասել է վարչապետը:

Խոսելով այն մասին, թե արդյոք իրեն նախորդած Սերժ Սարգսյանի (ՀՀ երկրորդ նախագահ, նախկին վարչապետ)՝ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի չստորագրումն այժմ դիտարկվում է որպես սխալ՝ Փաշինյանն ասել է, որ ինքը Հայաստանում նախկինի համեմատ ավելի թափանցիկ քաղաքականության կողմնակից է:

Նա նշել է, որ Հայաստանը համագործակցում է և՛ ԵՄ-ի, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ և կողմերից յուրաքանչյուրին տեղյակ է պահում մյուս կողմի հետ համագործակցության մասին:

«Ավելին՝ մենք փորձում ենք կամուրջ լինել այս երկու միությունների միջև»,-ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի անգամ ոչ վավերացված կարգավիճակը թույլ է տալիս նախաձեռնել ու իրականացնել տարբեր նախագծեր: Նա հույս է հայտնել, որ առայժմ ԵՄ տասը պետության կողմից վավերացված փաստաթուղթը մինչև տարեվերջ լիարժեք արդյունավետություն կունենա:

Փաշինյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կարող է վերածվել տանդեմի:

«Սակայն միևնույն ժամանակ մենք չենք հրաժարվի ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և մեր ազգերի փոխադարձ շահերի վրա հիմնված ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու մտադրությունից»,-հավելել է Փաշինյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք Փաշինյանի կառավարությունը կընդունի ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակում Մեծամորի ատոմակայանը փակելու և այն ապահով ապագործարկելու պայմանը, թե կշարունակի դրա շահագործումը, վարչապետն ասել է. «Ներկա փուլում մենք ծրագրել ենք ատոմակայանի արդիականացում և դրա անվտանգության մակարդակի բարձրացում, որպեսզի այն կարողանա աշխատել մինչ էներգետիկ այլընտրանքային աղբյուրի հասանելի դառնալը»: 

Նա ընդգծել է, որ ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության ողնաշարն է, ուստի՝ այն չի կարելի փակել առանց էներգետիկ ապահովության նույն մակարդակն ապահովող համարժեք փոխարինման:

Հարցազրույցի վերջին անդրադարձը եղել է խոստացված տնտեսական հեղափոխությանը:

«Այո՛, տնտեսական հեղափոխությունը մեր կառավարության հաջորդ նպատակն է ու դրա ծրագրի հիմնաքարը: Մենք հաստատել ու սկսել ենք հավակնոտ բարեփոխումների օրականգ՝ կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների, աղքատության վերացում, անկախ դատական համակարգի կոնսոլիդացում, օրենքի գերակայության հաստատում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ բարեփոխումներ են սպասվում նաև հարկային, մաքսային, կրթական համակարգերում:

Փաշինյանի խոսքով՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում երկրում արդեն տեղի են ունեցել բազմաթիվ տեսանելի փոփոխություններ: Որպես ասվածի օրինակ՝ նա նշել է կանոնավոր կոռուպցիայի վերացումը, մենաշնորհների, օլիգարխիայի հզորության նվազեցումը:

«Այսօր Հայաստանում չկա մեկը, որ կարող է քաղաքական ազդեցությունն օգտագործելու միջոցով տնտեսական նվաճումների հասնել: Մեր նպատակն է Հայաստանում բիզնես վարելու համար նպաստավոր պայմանների ստեղծումն ու օտարերկրյա ուղիղ ներդրումների գրավումը»,- եզրափակել է վարչապետը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search