Երեկ՝ հունվարի 8-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյունը աշնանացան մշակաբույսրից ցորենի և գարու առատ բերք է խոստանում:
Հանրապետությունում տեղացած առատ ձյունն՝ առատ բերք է խոստանում. գյուղնախարարության պատասխանատու
«Այս ձյունն իսկապես սպասված էր, քանի որ այն ոչ միայն դաշտերում ապահովել է անհրաժեշտ խոնավությունը, այլև մեծապես նպաստելու է վնասատուների դեմ պայքարին»,- ասաց Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ տարին շատ բարենպաստ է սկսվել գյուղատնտեսության համար, քանի որ բացի խոնավությունից, օդի միջին ջերմաստիճանը ևս ընդհանուր առմամբ նորմայի մեջ է, և այն պահպանվելու դեպքում ցրտահարություններ չեն լինի:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանությքան բաժնի պետի խոսքով, թեև այս տարի նախորդ տարվա համեմատ աշնանացանն ավելի քիչ է արվել, բայց տեղացած ձյունը հույս է ներշնչում, որ անցած տարվա պես գոնե երաշտներ չեն լինի:
«Գյուղատնտեսության մեջ միշտ էլ դժվար է կանխագուշակումներ անել, բայց հուսանք, որ այս տարի եղանակային պայմանները կնպաստեն առատ բերք ստանալու համար»,-ասաց Վ: Ավետիսյանը:
Նշենք, որ 2015թ-ի բերքի տակ կատարվել է ավելի քան 37 հազ. հա աշնանացան՝ նախորդ տարվա 51 հազ-ի դիմաց: