Artsakhpress

Հասարակական

Վազգենի գործունեության ամենագլխավոր գրավականն ազատագրված, անկախ ու պաշտպանված Արցախն է. եղբայր

ԱՀ պաշտպանության և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր` մարտի 5-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել հուշ երեկո՝ նվիրված հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, ՀՀ ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին:

Վազգենի գործունեության ամենագլխավոր գրավականն ազատագրված, անկախ ու պաշտպանված Արցախն է. եղբայր

Վազգենի  գործունեության  ամենագլխավոր  գրավականն    ազատագրված,  անկախ    ու  պաշտպանված   Արցախն  է. եղբայր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    միջոցառմանը     բացման   խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ  պաշտպանության  նախարար   Կարեն  Աբրահամյանը:
Նա  ասել է,  որ   ընդհանրապես  մեծ   անհատների  մասին  խոսելը    բավականին բարդ  գործ  է, նրանց  կատարածը, սովորաբար, այնքան   հսկայածավալ  է  լինում,  որ   ժամանակակիցների    հայացքները  հաճախ չեն  կարողանում  այն ընդգրկել:  Միայն  որոշակի  ժամանակահատվածից  հետո  է  հնարավոր  լինում  ամբողջությամբ  իմաստավորել  մեծ  անհատի  պատմական  դերը:
«Խոսել  Սպարապետ   Վազգեն   Սարգսյանի  մասին՝    նշանակում  է    հոգեպես  հաղորդակցվել  մի  լեգենդի, մի  ազգանվեր  մարդու  մասին, ով  ելել  է   ժողովրդի  ծոցից, ինչպես   մի առասպելական  հերոս:   Նա   ծնվել է պատմության     և   ժամանակի  հրամայականով,  վաստակել  իր  հարազատ   ժողովրդի   անսահման  սերն ու  հարգանքը  և   ճամփա բռնել  դեպի  հավերժություն: Ազգի  հորոսի  մասին  երբեք  անցյալ  ժամանակով  չենք  խոսում: Փնտրիր  Վազգեն  Սարգսյանին  և դու  նրան  կգտնես    ամեն  հայի  մեջ, ում  համար  թանկ  է   ազգի  ապագան: Փնտրիր  Սպարապետին  ու  դու  նրան   կգտնես    արցախցի  մանուկների  չարաճճի  աչքերում, հայ   մտավորականի  ստեղծագործություններում, զինվորականի  պողպատե հայացքում»,-մասնավորապես  ասել է  Կ.  Առաքելյանը:
Արցախի  թեմի  առաջնորդ   Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն  էլ   ասել է, որ  իրեն  բախտ  է վիճակվել    ծանոթ  լինել  Վ.  Սարգսյանի  հետ  դեռևս 1988  թվականից:  Նա   մի  քանի  դրվագ   է   պատմել  իր  և   Սպարապետի  հանդիպումներից:
 
«Վազգենը  ֆիզիկապես  ամուր  ու  կենսուրախ  մարդ  էր: Երբ  նա    ծիծաղում  էր ողջ   մարմնով   է   ուրախությունն  արտահայտում: Նա  իր   ողջ  կյանքում   ազգին, հայրենիքին, բանակին, պետականությանը,   ընկերությանն    անմնացորդ   նվիրվեց:  Սպարապետը  փայլել  է  կյանքի   բոլոր  ասպարեզներում»,- նշել  է   Արցախի  թեմի  առաջնորդը:  
ԱՀ  գրողների  միության   նախագահ  Վարդան   Հակոբյանը,  խոսելով      Վ. Սարգսյանի    գրական-գործունեության     մասին, ասել է, որ  Վ.  Սարգսյանի     պատմվածքներն  այսօր  էլ   չեն   կորցրել  իրենց  արդիականությունն  ու  արվեստի  հմայքը:
«Սպարապետի   գրած   ամեն մի   բառն   անկրկնելի  է, անշփոթելի: Վ.  Սարգսյանի   փիլիսոփայական     մտքերը   խորություն  ու  խորհրդավորություն  են  տալիս    նրա  ամեն  մի  բառին:  Ինչպիսին   նա  էր, այնպիսինն  էլ   նրա  պատմվածքներն  են՝  ազնիվ, շիտակ, բարի   ու  պարզ:  Շնորհակալ ենք,   որ  մենք  կյանքում  ունեցել  ենք   Վազգեն  Սարգսյան  մարդուն  և  գործչին»,-ավելացրել  է   Վ.  Հակոբյանը:
 
Միջոցառմանը  Սպարապետի  եղբայր  Արամ  Սարգսյանը    շնորհակալություն  է  հայտնել  արցախցիներին՝  Վ.  Սարգյանի   պատիվը  միշտ  բարձր   պահելու    և   համարժեք  գնահատելու համար:
«Շատ   կուզենայի, որ   Վազգենը  այս  դահլիճում ներկա   լիներ, նրա  կողքին  էլ   մայրս     լիներ:  Վազգենի  կենդանության   ժամանակ  երբեք  չենք  գովել  իրեն, ընդհակառակը,  իր  բազմազբաղության   մեջ, մենք    էլ  մեր   հերթին    հազար ու  մի  խնդիրներով  ծանրաբեռնել  ենք  նրան, ինչի  համար  շատ  վատ  եմ  զգում: Վազգենի  գործունեության  ամենագլխավոր  գրավականն    ազատագրված, անկախ ու  պաշտպանված  Արցախն  է: Նա  իր  կյանքն  ամբողջությամբ  նվիրեց  Արցախին: Լինելով  գրչի  մարդ՝  Սպարապետը  շատ  արագ  հասկացավ, որ  հայրենիքը կամքով, նվիրումով, ուժով, զենքով, պարենով  են  պաշտպանում: «21-րդ  դարը   մերն  է լինելու»,-  սա  է  եղել   եղբորս   հավատամքը»,-մասնավորապես ասել  է  Ա. Սարգսյանը:
Հուշ  երեկոյին   ելույթներն    ընդմիջվում   էին      հայրենասիրական  երգերով:
Միջոցառմանը  ներկա  էին   ԱՀ  նախագահ    Բակո  Սահակյանը,  ԱՀ   երկրորդ  նախագահ  Արկադի  Ղուկասյանը, ՀՀ  երրորդ նախագահ  Սերժ  Սարգսյանը, պետակաան  այրեր, զինվորականներ, Սպարապետի  զինակից  ընկերներ, հարազատներ  և  հյուրեր:    
     

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search