Artsakhpress

Քաղաքական

Փաշինյանի հետ հանդիպմանը Ժան-Կլոդ Յունկերն ընդգծել է, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը

Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Փաշինյանի հետ հանդիպմանը Ժան-Կլոդ Յունկերն ընդգծել է, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը

Փաշինյանի հետ հանդիպմանը Ժան-Կլոդ Յունկերն ընդգծել է, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը` շարունակելու թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ժան Կլոդ-Յունկերի խոսքով` ԵՄ-ն կօժանդակի ՀՀ կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության և տարբեր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ուղղություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Կլոդ Յունկերին ջերմ ընդունելության համար և աջակցության պատրաստակամության համար: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից: Վարչապետն ընդգծել է` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական լուրջ փոփոխությունների փուլում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են շարունակելու արմատական բարեփոխումները` օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը բարեփոխումների օրակարգի համատեքստում Հայաստանի առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս անկաշկանդ գործակցել եվրոպական կառույցների հետ:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել գործընկերության խորացման հեռանկարները:
Այս համատեքստում նախևառաջ կողմերն ընդգծել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա իրականացման ճանապարհային քարտեզի կարևորությունը, մտքեր փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձ են կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մտքեր փոխանակել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության շուրջ, որոնք հնարավորություն կտան մեր երկրում ընտրական գործընթացները համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափանիշներին:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և այդ առումով կարևորել գործարար ֆորում անցկացնելուն ուղղված քայլերի իրականացումը:
ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել են նաև վիզաների ազատականացման գործընթացին, որը երկկողմ գործակցության առաջնահերթություններից է: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկը: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ վիզաների ազատականացումը կնպաստի ոչ միայն պետությունների և կառավարությունների մակարդակով համագործակցության խորացմանը, այլև կխթանի մարդկային կապերի սերտացումը, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, որը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշմանը և ջանքերին: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, ապա ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search