Artsakhpress

Հասարակական

Հաջորդ այցերի ընթացքում կլինենք նաև գյուղերի բուժկետերում. Արսեն Թորոսյանն ամփոփել է Արցախ կատարած այցը

Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում ցանկանում էի անձամբ տեսնել, թե ինչ պայմաններում են գործում բուժաշխատողները, ինչ պայմաններում են բժշկական օգնություն ստանում մեր քաղաքացիները, քանի որ մեզ համար հավասարապես կարևոր է, որ մեր հայրենակիցները ստանան որակյալ բուժօգնություն:

Հաջորդ այցերի ընթացքում կլինենք նաև գյուղերի բուժկետերում. Արսեն Թորոսյանն ամփոփել է Արցախ կատարած այցը

Հաջորդ այցերի ընթացքում կլինենք նաև գյուղերի բուժկետերում. Արսեն Թորոսյանն ամփոփել է Արցախ կատարած այցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասնելով, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի և պատգամավորների հետ:
«Այցելել ենք Մարտունու զինվորական հոսպիտալ և հիվանդանոց, Մեխակավանի և Հադրութի զինվորական հոսպիտալներ, այսօր էլ այցելելու ենք Մարտակերտի հիվանդանոց և զինվորական հոսպիտալ: Հադրութի բժշկական կենտրոնում, որտեղ արդեն այցելել եմ երկրորդ անգամ, ծանոթացել ենք մանկաբարձական բաժանմունքի վերանորոգման աշխատանքներին: Կարող եմ ասել, որ դրական առաջընթաց կա: Կարծում եմ՝ մնացած բոլոր բուժհաստատությունները ևս կվերանորոգվեն և կվերազինվեն: Ողջունելի է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում տեսնել մագնիսառեզոնանսային և համակարգչային շերտագրիչների առկայությունը»,- նշել է Ա. Թորոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարը վերջին 10 ամսվա ընթացքում երրորդ անգամ է այցելում Արցախ, սակայն կարծում է, որ այցերի պարբերականությունը պետք է ավելի հաճախակի դարձնել՝ ընթացքում ընդգրկելով նաև գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետեր այցելությունները:
Անդրադառնալով բժիշկ-մասնագետներով հիվանդանոցները համալրելուն՝ Ա. Թորոսյանն ասել է, որ հարցը քննարկվել է Արցախի գործընկերոջ հետ: Ժամանակային առումով այն դժվար լուծելի խնդիր է:
«Դրա համար անհրաժեշտ է մի քանի եղանակ, այդ թվում՝ բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը, նպատակային ծրագրերը և կլինիկական օրդինատուրայի ուսուցումը: ՀՀ-ում ևս այդ խնդիրն առկա է, սակայն Արցախում ավելի խորն է: Լուծման ևս մեկ եղանակ է բուժքույրական անձնակազմի հզորացումը: Կան բնակավայրեր, որտեղ լավ պատրաստված բուժքույրը կարողանում է կատարել այն աշխատանքը, որն անում է բժիշկը: Ինչ վերաբերում է ՀՀ-ում ծխելու դեմ սկսված պայքարին, ապա նշեմ, որ այս առումով Արցախը ևս պետք է հետևի Հայաստանի օրինակին: Դրան ուղղված մեր գործողությունները պետք է դիտարկել առողջ և երջանիկ հասարակություն ունենալու տեսանկյունից: Առողջության կոմպոնենտներից մեկը այդ վնասակար սովորությունից հրաժարվելն է, որովհետև մեր հիվանդությունների հիմնական պատճառներից բոլորի համար ծխելը ամենաառաջին ռիսկի գործոնն է՝ սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և թոքերի օբստրուկտիվ հիվանդությունների դեպքում: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում և Արցախում ավելի քիչ ծխեն: Ներկայումս մեր հիմնական նպատակն է առողջապահության համակարգում ունենալ ուժեղ կանխարգելիչ բժշկություն, համապարփակ ծածկույթ, ֆինանսավորման նոր մեխանիզմ, որը հավանաբար կլինի ապահովագրության տեսքով, և որպես առանձին ուղղություն՝ քաղցկեղի տարածվածության ցածր մակարդակ ու բուժման լայն հնարավորություններ պացիենտների համար»,- ավելացրել է Ա. Թորոսյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search