Artsakhpress

Քաղաքական

Հայատյացությունը դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը. Աշոտ Ղուլյան

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին և հանդես եկել ելույթով:

Հայատյացությունը դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը. Աշոտ Ղուլյան

Հայատյացությունը դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը. Աշոտ Ղուլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս ամսին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից: Ստորև ներկայացնում ենք Ա. Ղուլյանի ամբողջական ելույթը.

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվել անչափ կարևոր՝ «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով կազմակերպված միջոցառմանը: Որպես օրենսդիր և որպես Արցախի խորհրդարանի նախագահ՝ առանձնակի կարևորորում եմ այն հանգամանքը, որ մեր այսօրվա հանդիպումը տեղի է ունենում հենց Եվրոպական Միության խորհրդարանի շենքում, մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության, օրինականության և համերաշխության առաջամարտիներից է:
Այս իմաստով պետք է արժանին մատուցել եվրոպական միջավայրում գործող կառավարական և հասարակական կազմակերպություններին, որոնց առօրյա աշխատանքը միտված է աշխարհում երկխոսության, փոխադարձ հարգանքի և խաղաղության հաստատմանը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին և Թուֆենկյան հիմնադրամին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի անդամ, Արցախի ժողովրդի մեծ բարեկամ Էլենի Թեոխարուսին, մի մարդու, ում աշխատանքային գործունեությունը փաստում է վերոնշյալ արժեքների համար պայքարելու իր հանձնառությունը:
Հարգելի գործընկերներ,
Այլատյացությունը մեր ժամանակներում դարձել է մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկը, որն իր ցանկացած դրսևորմամբ քայքայում է համագործակցության մթնոլորտը երկրագնդի տարբեր վայրերում: Առավել վտանգավոր է, երբ այլատյացությունը և ատելության խոսքը վեր են ածվում պետական քաղաքականության՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում կասկածի տակ դնելով ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Եվ չնայած միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին՝ միջազգային կառույցների կողմից ընդունվող իրավական փաստաթղթերին և դրանց իրագործմանն ուղղված գործնական քայլերին՝ դեռևս ամբողջությամբ չի հաջողվում ներդնել այլատյացությանը հակազդելու արդյունավետ գործիքներ: Այս համատեքստում հաջողության կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորի կողմից ընկալելի կլինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող հասարակական և համամարդկային արժեք ստեղծել, հակառակը՝ այլատյացություն սերմանողը ի վերջո հայտնվում է սեփական ձեռքերով կառուցված թակարդում:
Ցավով պետք է նշեմ, որ որպես ժողովուրդ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայությունը ամեն օր բախվում է իր դեմ իրականացվող հայատյացության քաղաքականությանը, որը մշակվում և համակարգվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս երևույթը մեր հարևան երկրում նոր չէ, ավելին սեփական ազգային ինքնությունը կերտելու ճանապարհին Ադրբեջանի կողմից հայատյացությունը դարձել է դրա անբաժանելի մաս, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու ազդեցիկ գործիք:
Դեռևս 1988 թ. հուլիսին Եվրոպական խորհրդարանը, թեկուզ ուշացումով, անդրադարձել է նույն տարվա փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայատյացության հստակ դրսևորմամբ իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հայ բնակչության ջարդին: Բանաձևում խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանական իշխանությունների՝ հայ բնակչության կյանքին անմիջական սպառնացող գործողությունները և կոչ արել Խորհրդային Միության իշխանություններին օրենքի սահմաններում պատժել ջարդարարներին: Օգտվելով Խորհրդային պետության ոչ համարժեք արձագանքից և անպատժելիության մթնոլորտից, պաշտոնական Բաքուն հետագա տարիներին ևս շարունակել է իր հայատյաց վարքագիծը Բաքվում, Կիրովաբադում և մի շարք այլ բնակավայրերում: Իսկ 1991 թ. վերջին լայածավալ պատերազմ է սանձազերծել իր իրավունքների համար պայքարող Արցախի հայության դեմ:
Դժբախտաբար այսօր էլ շարունակվում է նույն գիծը. հայատյացություն սերմանելով մանկապարտեզում, դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում, ատելության խոսք քարոզելով գիտական աշխատանքներում և մամուլում, հսկայական ռեսուրսներ ծախսելով օտարերկրյա պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում Ադրբեջանը փորձում է նենգափոխել իրականությունը: Այս թյուր տեղեկատվությանը հակազդելու համար մեր արտասահմանյան գործընկերներին խորհուրդ ենք տալիս այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:
Շատ պարզ բանաձև է ընկած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում. քանի դեռ դու հակառակորդիդ մեջ չես տեսնում ընդդիմախոսի, իսկ հեռանկարում նաև՝ գործընկերոջ, շատ դժվար է, եթե ոչ անհնարին կառուցել վստահության այնպիսի կամուրջ, որը կարող է վերականգնել հարևանությամբ ապրող ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունները: Համոզված եմ, որ այս պարզ ճշմարտությունը հասկանում են նաև մեր հարևան Ադրբեջանում, բայց այս դեպքում զարմանալի է, թե ու՞մ են ուղղված հակամարտության կարգավորումը ձգձգվելու մասին նրանց մշտական բողոքներն ու դժգոհությունները:
Հարգելի ներկաներ,
Համոզված եմ, որ նման ձևաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է մեզ բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երևույթների էությունը և համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր ցանկացած բարդ իրավիճակից: Ուստի կրկին ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին՝ մաղթում եմ բոլորիս օգտակար քննարկումներ»:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search