Artsakhpress

Հասարակական

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները ճանաչողական այցով մեկնել են Մայր հայրենիք

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 31 ուսանող եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները ճանաչողական այցով մեկնել են Մայր հայրենիք

Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի  ուսանողները  ճանաչողական  այցով   մեկնել  են   Մայր  հայրենիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  մինչ    ուսանողների ճանապարհվելը,   նրանց հետ   հանդիպել են Շուշիի տեխնոլոգիական  համալսարանի հոգաբարձուների  խորհրդի նախագահ  Արայիկ  Հարությունյանը  և   «Արարիչ»    բարեգործական  հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի   նախագահ  Կարեն  Սարգսյանը:
Ա.  Հարությունյանը,   ողջունելով  ուսանողներին, տեղեկացրել  է, որ   «Ճանաչիր  քո  հայրենիքը»  ծրագրի  նպատակն  է  խթանել  երիտասարդների  հայրենաճանաչությունը  և  միասնականությունը: 
Նա  նշել  է նաև, որ  եռօրյա այցելության ծրագիրն առավել քան հագեցած օրակարգ ունի, որն  իր   մեջ   ընդգրկում  է   այցելություններ   պատմամշակութային  վայրեր, զբոսանք,   հետաքրքիր  ժամանց  և  այլն:
«Արարիչ» բարեգործական  հիմնադրամի   տնօրեն  Նարեկ  Ավետիսյանը   մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ   ընթացիկ  տարվա    մարտի  1-ից    գործող   հիմնադրամն  իր  գործունեության   շրջանակներում  փուլ  առ  փուլ   իրականացնում  է  «Ճանաչիր  քո  հայրենիքը»  ծրագիրը: 
«Առաջին  փուլով   Արցախի  մի  խումբ  ուսանողներ    այցելել  են  Դիլիջան: Այսօր  արդեն  ծրագրի երկրորդ  փուլն է  մեկնարկում:  Ծրագրում  ընդգրկվելու  են    Արցախում  գործող   բուհերի  և  քոլեջների  ուսանողները»,-ավելացրել  է  Ն. Ավետիսյանը՝    ընդգծելով, որ   հիմնական  նպատակն  է, որպեսզի  արցախցի   ուսանողներն  էլ  ավելի  լավ  ճանաչեն     հայրենի  երկիրը:
Նրա  խոսքով՝   այցի    ընթացքում   ուսանողները    կլինեն  Զվարթնոցի   և   Սուրբ Հռիփսիմե  տաճարներում, Մայր  տաճար  Սուրբ  Էջմիածնում, կլինի շրջայց  Երևանում, կդիտեն   թատերական  ներկայացում   և այլն: Ծրագրի  շրջանակներում  նախատեսվում  են  հանդիպումներ  քաղաքական  տարբեր  գործիչների, հաջողակ     գործարարների  հետ: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search