Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի և Երևանի արվեստի դպրոցների սաները հանդես են եկել համերգային ծրագրով (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հրավերով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում այսօր Երևանի Սարգիս Բարխուդարյանի և մայրաքաղաքի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցների սաները հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով:

Ստեփանակերտի և Երևանի արվեստի դպրոցների սաները հանդես են եկել համերգային ծրագրով (լուսանկարներ)

Ստեփանակերտի  և    Երևանի  արվեստի դպրոցների  սաները  հանդես  են  եկել  համերգային  ծրագրով (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մարտիԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին  դպրոցի  սաները   հանդես  են  եկել  հայկական  և  արտասհմանյան    երգ  ու   պարով:
 
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան  արվեստի դպրոցի  տնօրեն  Էվելինա  Լալայանն  ասել է, որ  համտեղ  համերգային  ծրագիրը մի յուրօրինակ ստուգատես  է, որը  հնարավորություն  է  տալիս  ամփոփել  տարվա  ընթացքում  գեղարվեստական  կրթության    ոլորտում  իրականացրած  աշխատանքները, ինչպես  նաև   վերհանել  բացթողումները:
 
«Մենք  նախատեսում    ենք  փոխադարձ  այցելությսւններ: Մշակել  ենք  ծրագիր, որը  նպատակաուղղված  կլինի   մանուկների  և  պատանիների գեղարվեստական  կրթության  և  գեղագիտական   դաստիարակության  բնագավառում  անհատի  բազմակողմանի  ու  մտավոր  ներուժի  զարգացմանը»,-նշել  է  Է.  Լալայանը:
Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի   տնօրեն   Սոնա  Գալաջյանի   խոսքով՝   նման  ձևաչափով  միջոցառումների  կազմակերպումը   նպաստում  է  արվեստի  դպրոցների  միջև  սերտ   համագործակցությանը, փորձի  փոխանակմանը, մշակութային  կյանքի  աշխուժացմանը, ինչպես  նաև    երեխաների  ստեղծագործական  ունակությունների  և  մասնագիտական   գիտելիքների  կատարելագործմանը:
Ըստ  մեր  զրուցակցի՝  իրենց  սաները  երկօրյա  այցի  ընթացքում   հասցրել  են  լինել  նաև  Ստեփանակերտի պարարվեստի  քոլեջում  և   այնտեղ  անցկացնել   վարպետության դասեր, որոնք    մեծ   խթան   են    հանդիսանալու   երեխաների   տեսական   ու   գործնական   գիտելիքների  ամրապնդման  գործում:
Խոսելով   արվեստի  դպրոցի  մասին՝  Ս. Գալաջյանն  ասել է, որ  իրենց  կրթօջախը  շուրջ    45  տարվա  պատմություն   ունի:
«Դպրոցն  ունի    200-ից  ավելի   սան. նրանք   հաճախում  են   տարբեր  բաժիններ:  Կրթօջախի  սաներն ամեն  տարի   մասնակցում   են  տարբեր    միջազգային   մրցույթների  և    զբաղեցնում    մրցանակային   տեղեր»,- հավելել  է    տնօրենը:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search