Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանում զորավարժություններն ապացուցում են այդ երկրի ֆաշիստական էությունը. Դավիթ Բաբայան

Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների անցկացումը կրկին ապացուցում է, որ մենք գործ ունենք ֆաշիստական երկրի հետ:

Ադրբեջանում զորավարժություններն ապացուցում են այդ երկրի ֆաշիստական էությունը. Դավիթ Բաբայան

Ադրբեջանում զորավարժություններն ապացուցում են այդ երկրի ֆաշիստական էությունը. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Հայաստանի ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տվել է Ադրբեջանում Զինուժի զորավարժությունների մասին հայտարարության մանրամասն գնահատականը:
Ի պատասխան հարցին՝ սպասվո՞ւմ է արդյոք միջազգային հանրության քննադատությունը լայնածավալ զորավարժությունների հետ կապված, Բաբայանը նշել է, որ Արցախում չեն ակնկալում քննադատություն միջազգային կառույցների կողմից. «Ցավոք, միջազգային հանրությունը լռում է այնպես, ինչպես հանցագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, ինչպես նաեւ Ադրբեջանի մի շարք այլ նողկալի գործողությունների ժամանակ: Միջազգային հանրությունը, ինչ-ինչ պատճառներով, չի ցուցաբերում կոշտ վերաբերմունք պաշտոնական Բաքվի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Մի՞թե նրանք վտանգ չեն տեսնում, կամ գուցե պատճառն այդ կառույցների կոռումպացվածությունն է: Մենք հույս չենք դնում միջազգային կառույցների հայտարարությունների վրա, մեր հույսը բանակն է, որը մենք ուժեղացնում ենք»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարտի 11-ից 15-ը կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ, որոնց կմասնակցեն շուրջ 10 հազար զինծառայողներ, շուրջ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 300 հրթիռահրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի շուրջ 20 միավոր: Վարժանքների ընթացքում զորքերը կկատարեն հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբավորումներին ջախջախելու առաջադրանքներ,  ինչպես նաեւ թշնամու պաշտպանության խորքում տեղակայված ռազմական եւ ռազմավարական օբյեկտների ուղղությամբ հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ:
Բաբայանի խոսքերով՝ վերջին շրջանում, իսկապես, նկատվում էր լարվածության անկում Արցախի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում: «Այո, դա փաստ է, սակայն մենք պետք է դիտարկենք իրավիճակը ոչ միայն այդ տեսանկյունից: Մասնավորապես, հարցին պետք է վերաբերվել՝ ուսումնասիրելով՝ որքան զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանը 2018 թվականին, ինչ ծավալներով եւ այլն: Բնականաբար, հայտարարված լայնածավալ զորավարժությունների թիրախը Արցախն է եւ Հայաստանը: Այսինքն՝ մենք իսկապես գործ ունենք ֆաշիստական եւ նացիստական երկրի հետ, որը չի հրաժարվել դավադիր, անմարդկային ծրագրերից: Մենք չենք պատրաստվում վախենալ, մենք կշարունակենք զարգացնել եւ ամրացնել մեր երկիրը, բարձրացնել մեր բանակի մարտունակությունը եւ վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն: Հենց դա է նմանօրինակ ագրեսիայի հակազդման բանալին»,-նշել է Բաբայանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search