Artsakhpress

Հարցազրույց

Արայիկ Հարությունյանի առաջարկը կարող եմ ասել, որ իրատեսական է. պրոֆեսոր Մարկոսյան

Այցիս ընթացքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ներկայացրի ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:

Արայիկ Հարությունյանի առաջարկը կարող եմ ասել, որ իրատեսական է. պրոֆեսոր Մարկոսյան

Արայիկ Հարությունյանի առաջարկը կարող եմ ասել, որ իրատեսական է. պրոֆեսոր Մարկոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

- Պարո՛ն Մարկոսյան, հագեցած աշխատանքային այց եք ունեցել: Ի՞նչ հարցեր հասցրեցիք քննարկել այս ընթացքում:

- Ինչպես գիտենք, ընթացիկ տարվա փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել է կառավարության ծրագիրը, որն ընդգրկում է 2019-2023 թվականները: Նման քայլը օրինաչափ է այն առումով, որ, ըստ էության, առաջիկայում մենք պետք է գնանք երկու հայկական պետությունների տնտեսական քաղաքականությունների ներդաշնակեցմանը: Պետք է թե՛ աճի տեմպերի, թե՛ կոորդինացիայի, թե՛ ինտեգրման և թե՛ տնտեսության կազմակերպման տեսանկյուններից առաջընթաց ունենանք, քանի որ ցավով ենք արձանագրում, որ անցած ժամանակահատվածը բավարար արդյունավետությամբ չենք օգտագործել: Յուրաքաչյուր երկիր պետք է օգտագործի իր բացարձակ և համեմատական կամ հարաբերական առավելությունները, որոնք երկիրը շահեկան դրության մեջ են դնում իր գործընկերների հետ համագործակցության ժամանակ: Սա շատ կարևոր հանգամանք է: Եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա Արցախը ունի համեմատական և, հատկապես, բացարձակ առավելություն: Արցախի հնարավորությունները, որոնք արդյունավետ են դարձնում տնտեսության կազմակերպումը, օգտակար են ՀՀ-ի համար և ընդհակառակը: Սրանք փոխլրացնող և մեկը մյուսին շահավետ դարձնող հանգամանքներ են: Համեմատական առավելություն ասելով մենք հասկանում ենք այն, ինչ ազգը ձեռք է բերում ունակությունների, կրթության հիման վրա:

Երկու հայկական պետությունների հնարավորությունների օգտագործումը ավելի մրցունակ է դարձնում հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը: Սա ևս կարևոր հանգամանք է: Կառավարության հնգամյա ծրագիրը հեռանկարային է և այդ ընթացքում պետք է իր մեջ բազմաթիվ նրբերանգներ արտացոլի: Կոորդինացման առումով ծրագրերը պետք է հիմնվեն այն ընդհանուր գծերի ու համեմատական և բացարձակ առավելությունների վրա, որոնք ունեն մեր երկու պետությունները, որոնք միասին վերցրած կարող են դիտարկվել որպես մեկ ամբողջական բացարձակ և համեմատարակ առավելություն՝ հատկապես արտաքին շուկաների տեսանկյունից:

- Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխություն» տերմինը կիրառեց, բազմաթիվ հակադարձումներ եղան, որ տնտեսագիտության մեջ այդպիսի տերմին գոյություն չունի: Ձեր կարծիքով այն կարո՞ղ է որպես գաղափար իրականություն դառնալ:

- Սկզբունքորեն դեմ եմ, որ նման տերմին գոյություն չունի: Սոցիալ-տնտեսական զարգացումը կարող է ընթանալ երկու ճանապարհով՝ աստիճանական և արմատական փոփոխությունների: Սրանք մեկը մյուսին հերթագայում են: Գոյություն ունի արմատական հեղափոխության երկու տարբերակ. առաջինը, որը ժխտում է ամեն ինչ և առաջարկում է ամեն ինչ սկսել նոր էջից և երկրորդ հիմնական ճանապարհը, որը գոյություն ունի, երբ արմատական փոփոխություններն արվում են կառուցողական նպատակով՝ ավելի արագացնելու և ավելի արդյունավետ հետևանքներ բերելու տեսակյունից: Շատ կարևոր է նաև պետության կամ կառավարության արդյունավետության բարձրացումը: Առաջիկայում Արցախում ևս սա պետք է կարևորագույն ուղղություն դառնա: Պետք է կարողանալ նաև տնտեսական աճը զուգակցել համաշխարհային զարգացման օրինաչափությունների հետ: Զարգացման ընդհանուր օրինաչափությունը պետք է կարևորագույն սկզբունք (ուղենիշ) հանդիսանա ազգային տնտեսության զարգացման համար: Այստեղ առաջանում է ևս մեկ խնդիր, որը վերաբերում է հատկապես բնակչության զբաղվածության ավելացմանը և մարդկային ներուժի զարգացմանը:

- Պարո՛ն Մարկոսյան, վերջերս Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշվում է Հայաստանի թռիչքային զարգացման մասին և առաջարկվում մեծացնել արտաքին պարտքի ծավալը: Ձեր կարծիքով ինչքանո՞վ է հիմնավորված հոդվածը և ինչքանո՞վ է ՀՀ կառավարությունն այսօր պատրաստ իրագործելու այն:

- Առաջարկության վերաբերյալ առաջին արձագանքները եղել են դրական, և կարող եմ ասել, որ այն իրատեսական է: Պարզապես այդ ռեսուրսները պետք է օգտագործվեն արդյունավետ: Անհրաժեշտ է ներգրավվող միջոցները ծառայեցնել երկրի տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը և կյանքի որակի լավացմանը: Աշխարհում չկան պետություններ, որոնք արտաքին պարտք չունեն: Պատճառն այն է, որ արտաքին շուկաներում փողն ավելի էժան է: Նշված առաջարկությունը կառուցված է հենց այս թեզի վրա: Այս տեսանկյունից կարևոր է ներդրումային միջոցներ ունենալը: Պետք է համոզված լինենք, որ միջոցները արդյունավետ են օգտագործվելու, այսինքն՝ ավելացվելու է զբաղվածությունը և ավելանալու են արտահանման ծավալները:

Ինչպես ցույց են տալիս կատարված հետազոտությունները և ուսումնասիրությունները, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնական արգելքը բավարար ֆինանսական միջոցների պակասն է, որն էլ հանգեցրել է փողի «թանկացմանը»: Հայաստանում և Արցախում կարող են հեղափոխական և արմատական վերափոխումներ կատարվել: Երկու հանրապետությունում էլ տնտեսության արգելակներից հիմնականը ցածր աշխատավարձն է: Անհրաժեշտ է նաև այս խնդիրը լուծել, և այս համատեքստում կարևագույն գործոն է լինելու առաջիկա տարիներին աղքատության հաղթահարումը:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search