Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 11-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված մեկուկես տասնյակ հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: