Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհում սպառազինության առքուվաճառքի վերաբերյալ նոր զեկույցը, համաձայն որի՝ այս ոլորտում 2014-2018թթ. հիմնական մատակարարներն են եղել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:
Ադրբեջանը սպառազինության 51%-ը գնում է Ռուսաստանից, 43%-ը՝ Իսրայելից, 2,8%-ը՝ Թուրքիայից. SIPRI
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մինչդեռ Ադրբեջանի մասով նշվում է, որ այն սպառազինություն ներկրող երկրների շարքում 23-րդն է: Բաքուն սպառազինության 51%-ը գնում է Ռուսաստանից, 43%-ը՝ Իսրայելից, 2,8%-ը՝ Թուրքիայից, հայտնում է tert.am-ն:
Իսրայելից գնումների ծավալով Ադրբեջանը երկրորդն է:
Ընդհանուր առմամբ, սպառազինության մատակարարման աճ է նկատվել Մերձավոր Արևելքում, մինչդեռ մյուս տարածաշրջաններում այդ ցուցանիշը նվազել է:
Ըստ զեկույցի՝ սպառազինության խոշորագույն ներկրողներն են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Քաթարն ու Իրաքը: