Artsakhpress

Վերլուծական

Հետագա համաձայնությունը երաշխավորելու համար նախ կիրառել մինչ այժմ կայացածները

Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունը քաղաքական ընթացիկ եզրաբանությանն առընթեր բանակցային փիլիսոփայության հետ կապված կարեւոր բաղադրիչներ է ներառել։

Հետագա համաձայնությունը երաշխավորելու համար նախ կիրառել մինչ այժմ կայացածները

Հետագա համաձայնությունը երաշխավորելու համար նախ կիրառել մինչ այժմ կայացածները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համանախագահները խոսում են հանդիպմանը բանակցային բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին։
Այսինքն,  անկախ ժողովրդներին խաղաղությանը պատրաստելու, հրադադարի դրությունը հարգելու, հռետորաբանությունը ապառազմականացնելու կոչերից, համանախագահները կողմերին վերաբանակցելու են հրավիրում։
Բանակցությունները վերսկսելու կոչին առընթեր եւ դրանից ավելին հայտարարությունը օրակարգային կետեր է ուրվագծում՝ հուշելով, որ բանակցային սեղանի վրա են մադրիդյան սկզբունքներն ու ծրագրային տեսք ունեցող նախագիծը։
Հելսինկյան բանաձեւի հղումից անմիջապես հետո ձեւակերպվել են բանակցելի կետերի հիմնական բաժինները.
Ա. «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո
Բ. Միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի
Գ. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք
Դ. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով
Ե. Բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք
 Զ. Միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»:
 
Այն բաժինը, ուր կոչ է հնչում զերծ մնալ հայտարարություններից եւ քայլերից, որոնք նպատակադրում են «ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները, տեսքով հավասար պատասխանատվություն տեղադրելու տպավորություն է թողնում», ըստ էության ռազմական սպառնալիքի կամ հարձակվողապաշտության մեղադրանքը ուղղակի է հասցեագրում։ Ի վերջո, ձեւաչափի փոփոխության հասցեագրումը վերաբերում է հայկական կողմին, որ խաղաղ բանակցության մասին է խոսում, մինչ երկրորդ բաժինը՝ ռազմական սպառնալիքի մասին է, որը վերաբերում է հստակորեն պաշտոնական Բաքվին։ Այստեղ արդեն Բաքուն է, որ հակադրվում է հելսինկյան բանաձեւին կամ միջազգային ընտանիքին, որը սկզբունք է ճշտել՝ ուժի կիրառման բացառումը։ Համահավասարեցման դասական մոտեցումը այստեղ խախտվում է։
Սրանով հանդերձ հայտարարությունը հարցական է ստեղծում այն իմաստով, որ կողմերին հրավիրում է բանակցությունները վերսկսելու։ Մինչդեռ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ բովանդակային բանակցություն չի կարելի ձեռնարկել առանց Ստեփանակերտի։
Մինչեւ այս հարցի հստակեցումը, սակայն կա հիմնական անորոշ, օդում կախված կարեւոր բաժին։ Եթե միջազգային ընտանիքի երաշխավորությամբ բանակցություններ են վերսկսելու, ի՞նչն է երաշխավորում, որ կայանալիք պայմանավորվածությունները հարգվելու են այն կողմից, որը անվերջ խախտում է ու արգելակում նախկին համաձայնությունները. սկսած 94- հրադադարից մինչև ապրիլյան ռազմարկածախնդրությանը հետեւած Վիեննայում, այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում եւ ապա Ժնեւում կայացած համաձայնությունները չեն հարգվում Բաքվի կողմից։
Ուրեմն, նախ պետք է երաշխավորել նախապես կայացած համաձայնությունները՝  վերադառնալու համար բանակցային սեղանին։ Պարզ է տրամաբանությունը. անհապաղ իրականացնել Վիեննայում որոշվածն ու Պետերբուրգում եւ ապա Ժնեւում վերահաստատվածը. իրենց հերթին իրականացնելու համար 1994 թվականի  համաձայնությունը։ Եթե ոչ,  դյուրաբեկ պիտի լինի նաեւ հետագա որեւէ համաձայնություն, որի շուրջ բանակցելու են  հրավիրվում համանախագահները։
Քաղաքական այս տրամաբանությանը վրա, թվում է, թե հիմնվել է նաեւ պաշտոնական Երեւանի հրապարակած տեսակետը, արտգործնախարարության մամուլի խոսնակի կողմից հնչած՝ «Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»։ Ակնարկն այստեղ հստակ է. նախ, գործադրել մինչ այժմ կայացած համաձայնությունները, հետո անցնել վերաբնակեցնելու կոչերին եւ օրակարգին։ Այս պահի հրամայականը միջադեպերի կանխարգելման եւ հետաքննման մեխանիզմների տեղադրումն է ողջ շփման գծի երկայնքով։ Բանակցային օրակարգի կետերը պետք է լինեն այդ բոլորի տեղադրման, մշտադիտարկման, խախտման դեպքերի գրանցման եւ հետաքննության գործիքակազմի, այդ բոլորի միջազգային երաշխավորվածության հարգումը եւ կիրառելիության եղանակների ճշտումը։
 Շահան Գանտահարյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search