Artsakhpress

Տնտեսական

Անցած տարում Արցախում գրանցվել է մոտ 12 % տոկոս տնտեսական աճ. Մանուշ Մինասյանն ամփոփել է 2018 թ.-ի արդյունքները

2018 թվականին Արցախում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 11.9 %:

Անցած տարում Արցախում գրանցվել է մոտ 12 % տոկոս տնտեսական աճ. Մանուշ Մինասյանն ամփոփել է 2018 թ.-ի արդյունքները

Անցած տարում Արցախում գրանցվել է մոտ 12 % տոկոս տնտեսական աճ. Մանուշ Մինասյանն ամփոփել է 2018 թ.-ի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 12-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ մանրամասնելով, որ 2018թ.-ի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 111.8 %, իսկ 2018թ. հունվար-դեկտեմբերին (աճողական), 2017թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, 112.1 %:
«Համախառն ներքին արդյունքը 2018 թ.-ին կազմել է 310.2 մլրդ դրամ` 2017թ.-ի 272.1 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 111.9 %, ինդեքս-դեֆլյատորը` 101.9 % (2017թ. համապատասխանաբար 115.6 %-ի և 102.5 %-ի փոխարեն): 2018թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 2103.3  հազ. դրամ դրամ, 4354.7 ԱՄՆ դոլար կամ 3685.3 Եվրո` 2017թ. 1855.9  հազ. դրամի կամ 3844.7 ԱՄՆ դոլարի և 3403.8 Եվրոյի դիմաց: ՀՆԱ-ի արձանագրված 11.9 % հավելաճի տեմպի 5.1 տոկոսային կետն ապահովել են  հանքագործական արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործումը, 1.6 տոկոսային կետը` պետական կառավարումը և պաշտպանությունը, պարտադիր սոցիալական սպասարկումը, 1.3 տոկոսային կետը` շինարարությունը և 1.2 տոկոսային կետը` էլեկտրականությունը, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը»,- մասնավորապես նշել է Մ. Մինասյանը:
Նրա խոսքով՝ տնտեսության մեջ արձանագրվող ցանկացած ցուցանիշ գնահատելու համար պետք է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որոնք տարիներ շարունակ ուղեկցում են մեր տնտեսությանը:
«Դրանցից կարելի է առանձնացնել ինքնուրույն դրամավարկային քաղաքականության բացակայությունը, տնտեսության կախվածությունը արտաքին աշխարհից, ինչի հիմնավորումը ապրանքների, ծառայությունների մեծաքանակ ներմուծումն է: Տարիներ շարունակ մեր հանրապետության տնտեսության մեջ գերակայող է եղել արդյունաբերությունը, որի մեջ բավական մեծ կշիռ է ունեցել հանքագործական և բաց հանքերի շահագործման ոլորտը: Առանց այն էլ սակավ միջոցները ուղղվում են ոչ միայն տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, այլ նաև սոցիալական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Չնայած այն հանգամանքին, որ արդեն 25 տարի է, ինչ կառուցում ենք շուկայական տնտեսություն, սակայն այսօր շուկայական տնտեսության համապատասխան մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ արժեթղթերի շուկա մենք չունենք, շատ թույլ է զարգացած անշարժ գույքի, ապահովագրության շուկաները, բավական մեծ է նաև ոչ շուկայական ծառայությունների տեսակարար կշիռը»,- ավելացրել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը:
Մամուլի ասուլիսին Մ. Մինասյանը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search