Artsakhpress

Տնտեսական

Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում

Բիզնես Արմենիայի աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։

Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում

Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից, հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։
Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պայուսակ և աքսեսուարներ արտադրող 2  ընկերություններ և կաշվի վերամշակման գործարանը:
«MosShoes»-ը կաշվե արտադրանքի ցուցադրությամբ մասնագիտացված խոշորագույն էքսպոն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Այն անցկացվում է տարեկան չորս անգամ։ Ցուցահանդեսը տարեկան հյուրընկալում է շուրջ 12 000 խոշոր գնորդների ու ոլորտի մասնագետների։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Էդմոնդ Նազարյանը ոսկու արժանացավ` հաղթելով թուրք և ադրբեջանցի ըմբիշներին. տեսանյութ

Search