Artsakhpress

Սպորտ

Մարտակերտի մարզադաշտում շինարարական աշխատանքներ են ընթանում

Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում ընթացքի մեջ են շինարարական և բարեկարգման աշխատանքները:

Մարտակերտի մարզադաշտում շինարարական աշխատանքներ են ընթանում

Մարտակերտի մարզադաշտում շինարարական աշխատանքներ են ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում աշխատանքներն իրականացնող «Շինվեր Պլյուս» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանն ասել է, որ մարզադաշտը ենթարկվել է ամբողջական թարմացման, հիմքից կառուցվում է նոր մասնաշենք, որտեղ կլինեն հանդերձարաններն ու լվացարանները:
«Մարզադաշտում տեղադրվելու են ավելի քան 2500 նստարաններ:  Այնտեղ ամեն ինչ արվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են դեռևս 2018 թվականի հունվար ամսին, նախատեսված է ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը: Ծրագիրն իրականացվում է ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ»,- ավելացրել է Ն. Հարությունյանը:
Նշենք, որ ConiFA-ի (Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնություն) կողմից ընթացիկ տարվա հունիսի 1-10-ն Արցախում կայանալիք Եվրոպայի առաջնության մրցումների մի մասն անց է կացվելու Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում:
Լուսանկարները՝ Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search