Artsakhpress

Հասարակական

Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդությունները. բժիշկ

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում, սկսած 2017 թվականից, իրականացվում է բնածին հիպոթերիոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, կոնքազդրային հոդի սկրինինգներ:

Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդությունները. բժիշկ

Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդությունները. բժիշկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում ասել  է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման  կենտրոն»-ի  նեոնատոլոգիայի  բաժանմունքի վարիչ Նինա  Հովհաննիսյանը:
Նա   նշել  է, որ սկրինինգը   պարտադիր  հետազոտություն  է, որի  նպատակն  է  նորածինների  մոտ  վաղ շրջանում  հայտնաբերել   հիվանդություններ   և   իրականացնել  համապատասխան     բուժումներ: Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդությունները:  Սկրինինգն  իրականացվում է  արյան  նմուշի  վերցմամբ, որի  հետազոտությունն  իրկանացվում  է  Երևանի  «Արաբկիր»   բժշկական   կենտրոնի  սկրինինգային  բաժանմունքում:
 
«Հիպոթերիոզի  սկրինինգն  իրականացվում  է երեխայի  ծննդյան  պահից  72  ժամ  հետո:  Երբեմն  կարիք  է  լինում  կատարել  կրկնակի  սկրինինգ, որը  կատարվում  է  այն  դեպքում, երբ   երեխայի  քաշը  ցածր  է  2  կգ-ից, ինչպես նաև այն ժամանակ, երբ երեխայի  մոտ  կատարվել  է  արյան  փոխներարկում: Բնածին  հեպոթերիոզը  և  ֆենիլկետոնուրիան   ժառանգական բնույթի  հիվանդություններ  են: Եթե  այդ  դրանք ժամանակին  չեն  հայտնաբերվում, այդ  երեխաների  մոտ      ախտահարվում  է   կենտրոնական   նյարդային  համակարգը, որը  հետագայում վեր  է  ածվում ծանր թուլամտության: Հանրապետության 2500  երեխաների  մոտ կատարված հեպոթերիոզի  և  ֆենիլկետոնուրիայի  սկրինինգների    արդյունքում  3  երեխայի  մոտ  հայտնաբերվել  է   հիվանդություն. այդ  երեխաները  գտնվում  են բժիշկների  հսկողության  տակ: Լսողության սկրինինգի   նպատակն  է  հայտնաբերել  բնածին    խլությունը  կամ   լսողական  խնդիրները: Հետազոտված  երեխաների  50%-ի  մոտ  լսողական   խնդիրների  պատճառը ժառանգականությունն  է, մյուս  դեպքերում  կարող  են   պատճառ  հանդիսանալ  մանկական ինֆեկցիաները, թթվային  քաղցը  և   այլն: Լսողության  սկրինինգի  արդյունքում 21  երեխայի  մոտ հայտնաբերվել է  միակողմանի  կամ  երկկողմանի  լսողության  խնդիրներ, որոնք ստացել են  համապատասխան  բուժում:  Երեք ամիս  հետո կրկին իրականացնելով սկրինինգային  թեստ՝ արդյունքում  մեկ երեխայի  մոտ է  հայտնաբերել  խլություն. այդ երեխային  ուղարկվել է ՀՀ: Կոնքազդրային  հոդի  սկրինինգն  իրականացվում  է  մանկական   օրթոպեդի  կողմից: Ներկայումս  այդ  սկրինինգը   կատարվել  է  1610   երեխայի մոտ, նրանցից  180-ն  ունեն տարբեր   տեսակի առողջական  լուրջ  խնդիրներ. նրանք ևս ստանում  են  համապատասխան   բուժումներ: Եթե այս հիվանդությունը  ժամանակին  չհայտնաբերեն և բուժում չստանան, երեխաները կդառնան հաշմանդամ՝ այսինքն կաղ: Ինչքան շուտ հայտնաբերվեն հիվանդությունները, այնքան բուժումն  արդյունավետ  կլինի»,-մանրամասնել է  Ն. Հովհաննիսյանը:
Ոլորտի  պատասխանատուն  ընդգծել   է, որ   շատ  կարևոր  է  նորածինների  մոտ  իրականացնել  նաև  տեսողության  սկրինինգ: Այն առայժմ   իրականացվում  է  միայն  Երևանում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search