Artsakhpress

Տնտեսական

Ճիշտ նպատակների համար ներգրավված պետական պարտքի ավելացումից վախենալ պետք չէ. Բաբկեն Թունյանն արձագանքում է Արայիկ Հարությունյանի բաց նամակին

Տնտեսագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ եթե ավելացված պետական պարտքի միջոցներն ուղղվում են ենթակառուցվածքներին, կապիտալ ծախսերին, ուրեմն այդ պարտքից վախենալ պետք չէ:

Ճիշտ նպատակների համար ներգրավված պետական պարտքի ավելացումից վախենալ պետք չէ. Բաբկեն Թունյանն արձագանքում է Արայիկ Հարությունյանի բաց նամակին

Ճիշտ նպատակների համար ներգրավված պետական պարտքի ավելացումից վախենալ պետք չէ. Բաբկեն Թունյանն արձագանքում է Արայիկ Հարությունյանի բաց նամակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունյանը նման տեսակետ է հայտնել՝ անդրադառնալով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակին:
Այդ նամակում Հարությունյանը մանրամասնել է տնտեսական աճ ապահովելու համար իր տեսակետները: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ներգրավել  ֆինանսական ռեսուրսներ պետական և այլ խողովակներով: Այստեղ խոսքն առավելապես փոխառու միջոցների ներգրավման մասին է։ Նա նշել է, որ պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը թույլ է տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ:
Թունյանը նկատեց, որ ստերեոտիպային կարծիք կա, թե պետական պարտքը վատ բան է, որքան աճում է, այնքան վատ է: Սակայն նա շեշտեց՝ պետք է հասկանալ, թե այդ պետական պարտքն ինչի հաշվին է աճում և ինչ նպատակներով է օգտագործվում: «Այսինքն, եթե մենք պետական պարտքը ավելացնում ենք, միջոցներ ենք ներգրավում, որոնք ուղղվում են ենթակառուցվածքներին, կապիտալ ծախսերին, ու դրանք երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար հիմքեր են ստեղծում, ուրեմն այդ պարտքից վախենալ պետք չէ»,-ասաց Թունյանը:
Նա նշեց, որ պետական պարտքի այնպիսի աճը, որը հետո թույլ կտա այդ պարտքը նորմալ սպասարկել, վախենալու չէ: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ եթե օրինակ պետական պարտքն ավելանում է ընթացիկ խնդիրներ լուծելու ՝ թոշակ կամ աշխատավարձ վճարելու կամ բարձրացնելու համար, հետո դա դառնում է գլխացավանք: Եթե պետական պարտքը երկարաժամկետ առումով տնտեսական որևէ արդյունք չի ստեղծում, դրա բացասական հետևանքը կլինի այն, որ որոշ ժամանակ անց ստիպված կլինենք դրա դիմաց տոկոսներ վճարել ու մարումներ կատարել:
«Եթե ամփոփեմ, ապա պետական պարտքից վախենալ պետք չէ, պետք է ուշադրություն դարձնել երեք բանի վրա՝ պարտքի նպատակայնությանը, թե ինչի վրա է դա օգտագործվելու, երկրորդ, որ պարտքը տոկոսային առումով ավելի դանդաղ աճի, քան մեր տնտեսությունը, այսինքն` տնտեսական աճը պարտքը աճից պետք է ավելի արագ լինի, և երրորդ, եթե կա վստահություն, որ այդ պարտքը՝ ներգրավված միջոցները չեն փոշիացվելու և գրպանվելու ոմանց կողմից»,-նշեց Թունյանն ու հավելեց՝ եթե այդ երեք հանգամանքը ապահովվում է, ուրեմն պետական պարտք ներգրավելուց պետք չէ վախենալ:
Արայիկ Հարությունյանը նշել էր նաև, որ տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ: Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ 300 ԱՄՆ դոլարով: Նրա կարծիքով համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ: 
Բաբկեն Թունյանը մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ի նման թվով ավելացումը իրատեսական համարեց: Նա սակայն նկատեց, որ դա մեխանիկորեն չպետք է ավելանա: Պետք է ողջ ՀՆԱ-ն աճի, հետո դա բաժանենք բնակչության թվի վրա: Թունյանը կարևորեց, որ աճը հնարավորինս հավասարաչափ բաշխվի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search