Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղի շրջանում նախատեսվում է հիմնել շուրջ 200 հա նռան այգի. գյուղվարչության պետ

ԱՀ գյուղատնտեսության նախարարության «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում Քաշաթաղի շրջանում այս տարի նախատեսվում է հիմնել շուրջ 200 հա նռան այգի:

Քաշաթաղի շրջանում նախատեսվում է հիմնել շուրջ 200 հա նռան այգի. գյուղվարչության պետ

Քաշաթաղի   շրջանում  նախատեսվում  է  հիմնել շուրջ  200  հա  նռան  այգի. գյուղվարչության   պետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում    ասել է   Քաշաթաղի   շրջվարչակազմի  աշխատակազմի  գյուղվարչության   պետ  Լևոն  Սիմոնյանը:
Նա  նշել է, որ  ԱՀ   գյուղատնտեսության  նախարարությունն   այգեգործության զարգացման նպատակով հայտ ներկայացրած հողօգտագործողներին անհատույց տրամադրելու  է  նռան տնկիներ:
«Քաշաթաղի   շրջանի   աշխարհագրական  դիրքը   նպաստավոր  է  նռան  այգիների  մշակմամբ  զբաղվելու  համար: Այգի հիմնադրելու համար նախատեսված տարածքները պետք է ապահովված լինեն ոռոգման ջրով և նախապատրաստված ծառատունկին: Ծրագրից  օգտվում են   այն   հողօգտագործողները, ովքեր   նվազագույնն  ունեն   1  հեկտար  տարածք: Գյուղնախարարությունը   1 հա-ի  համար  տրամադրում  է   625  նռան տնկի: Ներկայումս    շրջանի  հարավային  թևում   ընթանում  են  տարածքների  հերկման, տնկիների համար անհրաժեշտ փոսերի փորման  աշխատանքներ»,-ավելացրել  է  Լ. Սիմոնյանը՝  հավելելով, որ   շրջանի  բնակչությունը   մեծ  սպասելիքներ ունի   «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում  իրականացված  աշխատանքներից:
Նրա  խոսքով՝   3-4   տարի    հետո   քաշաթաղցիներն  իրենց   բերքը  նախատեսում  են շուկա  հանել: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search