Artsakhpress

Միջազգային

Բռնակալ, թե բռնապետ. Էրդողան-Նեթանյահու «պատերազմը» շարունակվում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին՝ մարտի 13-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանեց «բռնակալ» (tyrant), որը կոտորել է պաղեստինցի երեխաներին։

Բռնակալ, թե բռնապետ. Էրդողան-Նեթանյահու «պատերազմը» շարունակվում է

Բռնակալ, թե բռնապետ. Էրդողան-Նեթանյահու «պատերազմը» շարունակվում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում  տեղեկանում ենք channel news asia-ից։

Էրդողանն Անկարայում իր աջակիցների առաջ ելույթի ժամանակ Էրդողանն ասել էր. «Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու բռնակալ ես, բռնակալ, ով սպանել է 7 տարեկան պաղեստինցի երեխաներին»։

Էրդողանն այսպիսով պատասխանում էր Նեթանյահուի՝ երեկ ավելի վաղ արած թվիթին, ով Էրդողանին անվանել էր «բռնապետ» (dictator)։

«Էրդողանը, ով իր տասնյակ հազարավոր քաղաքական ընդդիմախոսներին ուղարկում է բանտ, օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, ինձ, Իսրայելին ու Իսրայելի պաշտպանական ուժերին քարոզում է ժողովրդավարություն ու պատերազմի էթիկայի մասին։ Սա կատակ է»,-գրել էր Նեթանյահուն։

Նշվում է, որ Էրդողան-Նեթանյահու այս վերջին «հակամարտությունը» ծագեց այն բանից հետո, երբ Նեթանյահուն Իսրայելն անվանեց միայն հրեա ժողովրդի պետություն, այլ ոչ թե իր բոլոր քաղաքացիների, ինչին ի պատասխան Էրդողանը Նեթանյահուին մեղադրեց «թափանցիկ ռասիզմի մեջ»։


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել բնակվարձերի կանոնակարգման ու ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Search