Մարտի 14-ից 15-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը ՌԴ-ում՝ Մոսկվայում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը մեկնել է ՌԴ. Կմասնակցի ՀԱՊԿ երկրների գերատեսչությունների խորհրդակցությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առաջիկա նիստերի օրակարգերում ներառված փաստաթղթերի նախագծերը: