Artsakhpress

Հասարակական

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի երրորդ փուլով այսօր Արցախի պետական համալսարանի 31 ուսանող եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ  մի  խումբ  ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  մինչ    ուսանողների ճանապարհվելը,   նրանց հետ   հանդիպել  են «Արարիչ»    բարեգործական  հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի   նախագահ  Կարեն  Սարգսյանը  և հիմնադրամի   տնօրեն  Նարեկ  Ավետիսյանը:
Ողջունելով  ներկաներին՝ Կ. Սարգսյանն  ասել է, որ  «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի  շրջանակներում    տարբեր   բուհերի   ուսանողներ   հայրենաճանաչողության   նպատակով  մեկնում  են  Մայր  Հայաստան:
Դիմելով  ուսանողներին՝  հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի   նախագահն  ասել  է. «Այցի  շրջանակներում  դուք   հնարավորություն  եք  ունենալու   այցելել   տարբեր   տեսարժան   վայրեր՝    ծանոթանալու   համար  մեր  հայրենիքի    պատմամշակութային  արժեքներին:  Նախատեսվում  են  ԱՀ  և  ՀՀ տարբեր  ոլորտների  գործիչների  հետ   հանդիպումներ, որի  ժամանակ  կքննարկվեն  մի շարք  հարցեր  և  խնդիրներ»:
Հանդիպմանն  ԱրՊՀ  պատմություն  առաջին  կուրսի  ուսանողուհի   Աշխեն  Ասրյանն  ուսանողության  անունից  շնորհակալություն   է  հայտնել     «Արարիչ»    բարեգործական  հիմնադրամի   ղեկավարությանը՝  հայրենաճանաչողական    եռօրյա  այց  կազմակերպելու  համար:
«Վստահ  ենք, որ  ունենալու  ենք     հրաշալի   երեք  օրեր,  և   այդ  օրերի  ընթացքում  ստացած   մեր   տպավորությունները   հիշելու  ենք  ողջ  կյանքում»,- նշել  է    Ա. Ասրյանը:
Մեզ  հետ  զրույցում  Կ. Սարգսյանը,  խոսելով  «Արարիչ» բարեգործական  հիմնադրամի    գործունեության  մասին, ասել է, որ    ծրագրի  շրջանակներում    նախատեսվում  է  նաև  Արցախի  և  Մայր  Հայաստանի   բուհերի  ուսանողների   փոխայցելություններ, որի   ընթացքում կստեղծվեն  նոր  ծանոթություններ, կքննարկվեն  նոր գաղափարներ  և  կմեկնարկեն   նոր  ծրագրեր: «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրին  նախատեսվում է  ընդգրկել  շուրջ  1200  ուսանողի: Ի  դեպ, ընթացքում   ընդլայնվելու  են    հիմնադրամի  կողմից  իրականացվող  ծրագրեր:
Կառույցի  ղեկավարը   տեղեկացրել  է  նաև, որ  իրենք  նախատեսում են  իրականացնել  նաև ծառատունկ, շաբաթօրյակներ,   ինչպես  նաև   հասարակական տարբեր    աշխատանքներ:
«Տարիներ   շարունակ  ես  իմ  ընկերների  աջակցությամբ  իրականացրել  և  այսօր էլ շարունակում  եմ իրականացնել  բարեգործական  մի  շարք   աշխատանքներ, սակայն մինչ  այժմ    լինելով  պետական    համակարգի  աշխատող,   և  հաշվի  առնելով  որոշ  հանգամանքներ՝   ընթացիկ տարվա   մարտից  ենք  սկսել  հիմնադրամի  գործունեությունը:  Հիմնադրամում  իրականացնում ենք   քաղաքացիների  ընդունելություն,   լսում բնակիչներին  հուզող հարցերն  ու   խնդիրները, ստանում  նամակներ,  կազմակերպում    քննարկում  և   հնարավորին  չափ  փորձում  նրանց  աջակցել»,-ավելացրել  է  Կ. Սարգսյանը՝   հավելելով, որ   իրենք  պատրաստ  են  նաև    համագործակցելու   տարբեր  հասարակական  կազմակերպությունների  հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search