Artsakhpress

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը

Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում մարտի 13-ին կայացել է «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը:

Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը

Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Ողջույնի խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Այնուհետև ելութ ունեցան Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի առաջին տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը:
Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային համագործակցության տարբեր ոլորտներ, որոնք վերաբերվում են համատեղ նախագծերի, ցուցահանդեսների, հետազոտությունների,  սեմինարների անցկացմանը: Մասնակիցները կարևորեցին Սանկտ Պետերբուրգի հայ ազգային-մշակութային միավորումների ակտիվ մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում:
Գիտաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության և մշակույթի գործիչների ռուսական ստեղծագործական միության միջև ստորագրվեց համաձայնագիր:
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ նկարիչ Ռուբեն Զախարյանի (1901-1992թթ.) ստեղծագործություններին»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search