Artsakhpress

Ռազմական

Ռուսաստանը ձգտում Է ՀԱՊԿ-ն դարձնել ունիվերսալ կազմակերպություն

Ռուսաստանը շահագրգռված Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացմամբ: Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը մարտի 15-ին «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում, Մոսկվան կցանկանար, որ ՀԱՊԿ-ն վերածվեր ունիվերսալ միջազգային կազմակերպության:

Ռուսաստանը ձգտում Է ՀԱՊԿ-ն դարձնել ունիվերսալ կազմակերպություն

Ռուսաստանը ձգտում Է ՀԱՊԿ-ն դարձնել ունիվերսալ կազմակերպություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանը հանդես Է գալիս ՀԱՊԿ-ի որակական զարգացման եւ այն ունիվերսալ միջազգայն կազմակերպության վերածելու օգտին, որն ունակ լինի դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին եւ ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական բնույթի սպառնալիքներին»,- ընդգծել Է նա: «ՀԱՊԿ-ի ձեւաչափով ռազմաքաղաքական փոխգործակցությունը նպաստում Է ինտեգրացիոն գործընթացների առաջշարժմանն ինչպես Անկախ Պետությունների Համագործակցությունում, այնպես Էլ ամբողջությամբ վերցված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում,- հավելել Է Պոպովը:- Ռուսաստանը պատրաստ Է երկխոսության եւ համագործակցության ցանկացած երկրի հետ՝ իրավահավասար եւ փոխշահավետ պայմաններով»: «Ըստ որում գերակայությունը տալիս ենք Բելառուսին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գծով մեր մյուս գործընկերներին, Աբխազիային եւ Հարավային Օսիային, ԱՊՀ-ի անդամ պետություններին եւ Շանհայի համագործակցության կազմակերության անդամներին»,- հավելել Է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Search