Artsakhpress

Սպորտ

Լիլիթ Մկրտչյանն աշխարհի թիմային առաջնությունում արժանացավ անհատական բրոնզե մեդալի

Շախմատի Հայաստանի կանանց ընտրանու անդամ Լիլիթ Մկրտչյանը անհատական բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի թիմային առաջնությունում:

Լիլիթ Մկրտչյանն աշխարհի թիմային առաջնությունում արժանացավ անհատական բրոնզե մեդալի

Լիլիթ Մկրտչյանն աշխարհի թիմային առաջնությունում արժանացավ անհատական բրոնզե մեդալի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աստանայում ավարտված աշխարհի թիմային առաջնություններում շնորհվեցին նաև անհատական մեդալներ: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի վրա ցույց տվեց 3-րդ արդյունքը և արժանացավ բրոնզե մեդալի:
 
Աստանայում ավարտվեցին շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները: Կանանց մրցաշարում հաղթող դարձավ Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ տոնեց բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, իսկ Վրաստանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 8-րդ հորիզոնականը:
 
Տղամարդկանց մրցաշարում չեմպիոն դարձավ Ռուսաստանը: Անգլիայի ընտրանին անսպասելիորեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ առաջնությունը անհաջող մեկնարկած Չինաստանը վերջնամասում շտկեց իրավիճակը և արժանացավ բրոնզե մեդալների:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Search