ՀԱՊԿ-ի երկրների զինվորականներն ընթացիկ տարում կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ:
ՀԱՊԿ-ի երկրների զինվորականները կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է ՌԴ-ի Անվանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա նշել Է, որ խոսքը վերաբերում Է ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի պատրաստության կատարելագործմանը եւ ըստ նշանակության դրանց օգտագործմանը, ինչպես նաեւ կառավարման համակարգերի եւ դրանց համակողմանի ապահովման զարգացմանը:
«Համատեղ պատրաստման պլանին համապատասխան 2019 թվականին պլանավորվում Է անցկացնել տարբեր ուղղվածության ավելի քան 40 միջոցառում, որոնցից հիմնականներն են «Փոխգործակցություն-2019», «Անխախտ եղբայրություն-2019» համատեղ զորավարժությունները, «Որոնում-2019», «Էշելոն-2019» հատուկ զինավարժանքները, ինչպես նաեւ «Որոտ-2019» մարտավարական-հատուկ վարժանքը»,- ասել Է Պոպովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: