Artsakhpress

Քաղաքական

Աշոտ Ղուլյանը Եվրոպա կատարած այցն ամփոփել է ասուլիսով

Այսօր՝ մարտի 15-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ամփոփել է վերջերս իր գլխավորած պատվիրակության՝ Բելգիա և Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները:

Աշոտ Ղուլյանը Եվրոպա կատարած այցն ամփոփել է ասուլիսով

Աշոտ Ղուլյանը Եվրոպա կատարած այցն ամփոփել է ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Աշոտ Ղուլյանն ասել է, որ այցի ընթացքում Հաագայում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ հրավիրվել է Նիդեռլանդների խորհրդարանի 5 կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որտեղ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու Արցախը և պատասխանելու ներկաներին հուզող հարցերին:
«Այդ հարցերից պարզ է դարձել, որ Արցախի հանդեպ կա որոշակի հետաքրքրություն: Հոլանդիայի հետ մեր հարաբերությունները զարգացնելու նպատակով ունենք անելիքներ: Ինձ համար այս հանդիպումը մեծ հույսեր է ներշնչել, քանի որ մենք կարող ենք ինչպես եվրոպական մի քանի երկրների, այնպես էլ Հոլանդիայի խորհրդարանական շրջանակների հետ որոշակի ինստիտուցիոնալ հարաբերություններ ունենալ, և դա արդեն կախված է լինելու մեր հետագա աշխատանքից: Բացի դրանից, մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում կայացել է «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի ջանքերով, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ: Համաժողովի թեման արդիական է ոչ միայն արցախյան կարգավորման խորապատկերի վրա, այլև ամբողջ աշխարհում, քանի որ այլատյացությունն այսօր դարձել է լուրջ սպառնալիք: Համաժողովին ելույթ են ունեցել նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը»,- մանրամասնել է Ա. Ղուլյանը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝  համաժողովին մասնակցել են նաև ադրբեջանցի երիտասարդներ, ովքեր փորձել են ներկայանալ քողարկված՝ որպես Ռուսաստանի Դաշնությունից Եվրոպայում սովորող ուսանողներ:  Նրանք հարցեր էին նախապատրաստել, որոնց միջոցով փորձում էին ներկայացնել իրենց տեսակետը, ինչը, Աշոտ Ղուլյանի կարծիքով, նման համաժողովների համար բնական է:
«Եվրախորհրդարանում տեղի ունեցած համաժողովն առիթ էր, մի շարք այլ հանդիպումներ կազմակերպելու համար, մասնավորապես՝ ֆրանսիացի պատգամավոր, Սոցիալիստների խմբակցության անդամ Սիլվի Գիյոմի, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի, Նիդեռլանդների Թագավորությունում  ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանի հետ, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Եվրախորհրդարանի հետ բարեկամության խմբերի անդամների հետ»,- նշել է Ա. Ղուլյանը:
Մամուլի ասուլիսին Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված մի շարք այլ հարցերի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search