Artsakhpress

Քաղաքական

Հայատյացությունը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար. ԱԺ նախագահ

Հայատյացությունը ոչ թե հոսանք է, որն անցնում է մեր գլխավերևով, այլ լուրջ սպառնալիք է այսօր տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման համար:

Հայատյացությունը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար. ԱԺ նախագահ

Հայատյացությունը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար. ԱԺ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ավելացրել, որ ակնհայտ է, որ այն, ինչ այսօր փորձում են ներկայացնել Ադրբեջանում, շատ թույլ ջանք է՝ հավասարակշռելու իրավիճակը:
«Ադրբեջանում մշտական մոնիթորինգի թեման և մշտական հետաքրքրությունը լինելու է այլատյացությունը: Նրանք իրենց համար գծել են մի շրջանակ, որից չեն կարողանալու դուրս գալ: Եթե այդ նույն երևույթները Ադրբեջանում տեղի են ունենում՝ սկսած մանկապարտեզից, պարզ է, որ շարունակվելու են մի քանի տասնամյակ: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին Ադրբեջանի իշխանությունների առաջին հերթին գործունեության հանդեպ հետաքրքրությունը լինելու է երկրի ներսում այլատյացության քարոզչությունը: Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային մյուս փոքրամասնությունների հանդեպ բարյացակամ վերաբերմունք ևս չի դրսևորվում: Մի կողմից մեր խնդիրն է ներկայացնել այն վիճակը, որ կա այսօր Ադրբեջանում, մյուս կողմից միջազգային և, մասնավորապես, եվրոպական կառույցները պետք է անընդհատ աշխատեն, որպեսզի Ադրբեջանում ճիշտ պատկերացնեն իրենց անելիքները»,- նշել է Ա. Ղուլյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Search