Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր: Արձակվել է 9 արկ:
Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել: